23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մարդը եթե հավատ չի ունենում, որևէ բանի չի հավատում. Սահակյանը՝ ՛՛Դեմ եմ՛՛-ից

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է՝ մարդը եթե հավատ չի ունենում, որևէ բանի չի հավատում: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ի պատասխան Henaran.am-ի հարցի:

Կառավարության նոր առաջարկի՝ Նպատակային սոցիալական վճարի փաթեթի մասին ԱԺ նախագահի դիտարկումները՝ ստորև:

-Պարոն Սահակյան ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛ շարժումը դժգոհում է Կառավարության ներկայացրած կուտակայինի մասին վերափոխված օրենքի նախագծից՝ նշելով, որ մասնավորապես վարչապետ Հովիկ Աբրահամյանը չկատարեց իր խոստումը և ականջալուր չեղավ քաղաքացիների և Սահմանադրական դատարանի պահանջներին։

-Կառավարությունը երբեք նման խոստում չի տվել, փաստորեն մեղմել է իրավիճակը, առավել ևս եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, մարդը եթե հավատ չի ունենում, որևէ բանի չի հավատում, մենք այդ կարծիքին չենք, դրա համար էլ իշխանության ենք։ Իշխանությունը ռիսկային պետք է լինի և համոզված, ուստի բնականաբար այդ հարվածները գալիս են իշխանության վրա, որի արդյունքները 20 տարի հետո պետք է զգանք, այսինքն՝ դա մեր ռեյտինգը չի ապահովում, բայց միևնույն ժամանակ մենք պետության հարատևության մասին ենք մտածում և ոչ միայն այսօրվա խնդիրների։ Ի՞նչ ենք ասում, ասում ենք, պետությունը փաստորեն աշխատատեղեր ունի պետբյուջեից, աշխատավարձերն ավելացնում ենք և փորձում ենք իրենց թոշակների հարցը լուծել, այսինքն՝ շատ իդեալկան տարբերակ չի, բայց նաև լուծում է։ Այնպես չի, որ հասարակությունը միանշանակ ընդունում է ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛ շարժմանը և նրա կոչերին։ Կարելի է դժգոհել, կարելի է բողոքել, կարելի է առաջարկություններ անել, բայց այն պիտակները, որ կպցնում են, դրանք, կարծում եմ, դեռևս պետք է կարողանան իրենց մեջ գտնել այն հարցի պատասխանը, թե իրենց արյունն ինչպիսին է, հարմար է մեր ազգին, թե ոչ։ Կարելի է չանպատվել, չհայհոյել, մանավանդ որ և Կառավարությունը և ԱԺ-ն ամբողջ քննարկումների ընթացքում մասնակից դարձրեց և քաղաքական ուժերին, և քաղաքացիական ներկայացուցիչներին։

-Պարոն Սահակյան, ասում եք այնպես չի, որ հասարակությունը միանշանակ ընդունում է ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛ շարժմանը և նրա կոչերին, այն դեպքում, երբ ինքներդ գիտեք, որ հասարակության 80%-ը դեմ է։ Ինչո՞ւ այս տարբերակը կրկին առաջ բերվեց, և պարտադիր բաղադրիչն ըստ էության մնաց։

-Մեծ բարեփոխումները միշտ էլ արգելքների հանդիպում են, եթե մենք այդպես չանենք մեր պետությունը զարգացում չի ապրի։ Երբ փողերը փոխվում էին, միանգամից սնանկացավ ազգը, ինչ-ո՞ր քննարկումններ կատարեցին 90-ականներին, կամ որևէ բան, բայց ես գտնում եմ, որ ճիշտ արեցին։ Փողերի փոխման առումով մեր ազգը միանգամից սնանակացավ, բայց ընդվզում չեղավ։

-Պարոն Սակայն, բայց նախագիծը փաստորեն ԱԺ բերվեց գաղտնի, առանց հասարակական լսումներ անցկանելու։ Դրա անհրաժեշտություն չե՞ք տեսնում։

-Ես կարծում եմ՝ արդեն 7-8 ամիս է հանրային քննարկումը կատարվել է։

-Խոսքը նոր նախագծի մասին է՝ ՛՛Նպատակային սոցիալական վճար՛՛ անունը ստացած։

-Մեկ ամսից ավել քննարկում է , էլ չեմ ասում հանձնաժողով կար Կառավարությունից, որին մասնակցում էին և ընդդիմության, և իշխանութան և քաղաքացիական շարժման ներկայցուցիչները։

-Բայց նոր նախագիծը միայն երեկ է ներկայացվել, մինչ այդ ինչ-որ սցենար էր խմբակցություններին բաժանվել։

-Քննարկվել են հենց իրենց ներկայությամբ մի քանի սկզբունքներ, Կառավարությունը վերցրել է այդ տարբերակը, ամենամեղմ տարբեարկը, որը քննարկվել է։

-Դուք գո՞հ եք այս նախագծից։

-Ես գոհ էի այն նախագծից, որն ընդունվել էր 2010 թ-ին, ես պարզապես դժգոհ եմ, որ 2010թ-ից մինչև այսօր երեք տարիների ընթացքում ոչ ընդդիմությունը ոչ հասարկությունը երբեք չքննարկեց և այստեղ մեղավորությունը մերն է, որ քննարկման փուլ չենք անցել, իսկ այս պահին արդեն, երբ ՍԴ-ն որոշում է ընդունել, մենք կատարում ենք ՍԴ-ի որոշումը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ