11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հեղափոխության օրերին հրաժարվել եմ Ռուսաստանի քաղաքացիությունից, բայց հիմա փոշմանել եմ. ավտոներկրողները փակել են Նորագավիթի ճանապարհը

Ավտոներկրողները փակել են Նորագավիթի ճանապարհը։ Նրանք դժգոհում են մաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշումից։

«Հերթերը թեթևացնելու փոխարեն խնդիրը մի տեղ են կուտակում։ Եթե ոչ մի արձագանք չեղավ, մենք որոշել ենք, որ ոնց փակեցինք ճանապարհը մեր հարգարժան վարչապետը դարձավ մեր վաչապետը, ըտենց էլ ճանապարհները կփակենք, մինչև վարչապետը խելքի գա, մեր համար մի որոշում կայացնի, որը ցանկացածիս համար կլինի ողջունելի», – հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նշեց, որ պատրաստ են փակել նաև Գյումրիի ճանապարհը։

«Լսելով, հավատալով, որ մեր երկրում ավելի լավ կարամ ապրեմ, հրաժարվել եմ Ռուսաստանի քաղաքացիությունից, եկել եմ ստեղ, ստացել եմ Հայաստանի քաղաքացիություն, մասնակցել եմ Փաշինյանի ցույցերին, ու անիմաստ տեղը զրկվել ՌԴ քաղաքացիությունից», – ասաց ակցիայի մասնակիցը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ