Այլևս պարտադիր կուտակային վճար չի կատարվի. նախարար
Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից առաջարկած Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխությունը՝ Նպատակային սոցիալական վճարի օրենսդրական փաթեթը: Հիմնակա զեկուցողը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնելով նախագիծն՝ ասաց, որ սրա հիմքում երկու հիմնական խնդիր է դրված եղել՝ ՍԴ-ի ապրիլի երկուսի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված դրույթների համապատասխանեցմանը Սահմանադրությանը և այս ընթացքում մեր քաղաքացիների, հասարակության հնչեցված մտահոգությունների, խնդիրների իրագործումը:
՛՛Ներկայացված փաթեթն ընդունելու դեպքում այլևս պարտադիր կուտակային վճար չի կատարվի, և օրենքով կսահմանվի նպատակային սոցիալական վճար, նպատակային սոցիալական վճարի դրույքաչափն առաջարկվում է 5%՛՛,-ասաց նախարարը: Արտեմ Ասատրյանի խոսքով՝ նոր օրենսդրական նախաձեռնության փոփոխությունն է այն, որ նպատակային սոցիալական վճարը կկիրառվի միայն պետական աշխատողների պարագայում, այսինքն՝ այս օրենսդրական նախաձեռնությունից զերծ կլինեն 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիները, որոնք մասնավոր սեկտորում են աշխատում:
Մասնավոր սեկտերի աշխատողներին 2014 թվականի հունվարի 1-ից հետո առաջարկվում է համակարգում լինել կամավորության սկզբունքով: