Ես տարվա մեջ գնում եմ, իմ դիվիդենտը ստանում, ես գործատու չեմ. Գ. Մարգարյան
՛՛Ես, ճիշտն ասած, դեռ չեմ ծանոթացել, եթե առաջարկը երեկ ուշ է եկել, ես դեռ չեմ ծանոթացել եկած օրինագիծին, ու չեմ կարողանա հիմա գնահատական տալ, ծանոթանամ նոր՛՛,-լրագրողների հետ զրույցում ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նոր տարբերակին՝ ՛՛Նպատակային սոցիալական վճարին՛՛, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիշա Մարգարյանը:
Լրագրողներից մեկի հարցին՝ որպես գործատու՝ պահումներ անում է իր աշխատակիցներից, պատգամավորն արձագանքեց. ՛՛Ես գործատու չեմ, ո՞վ է ձեզ ասել. գործատուն իրավունք չունի Ազգային ժողովում պատգամավոր լինել՛՛: Դիտարկմանը, թե սեփականատեր է համարվում, նա պատասխանեց. ՛՛Ես չեմ ղեկավարում ոչ մի կառուց, կառույցն ունի իր տնօրենը, ղեկավարը, ես տեղյակ չեմ, ես տարվա մեջ գնում եմ, իմ դիվիդենտը ստանում, իմ կառուցյում տենց բան չկա՛՛:
Այսինքն՝ դիմումեր չեն գրում այդ կառուցներում, հետաքրքրվեցինք, ինչին ԲՀԿ պատգամավորը պատասխանեց, որ տեղյակ չէ, այդ հարցերով զբաղվում է տնօրենը: