24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա ուղղակի գիտության վրա գերեզմանաքար է: Դասադուլ ԵՊՀ-ում`Արայիկ Հարությունյանի «գլխավորությամբ հայագիտության դեմ արշավի» դեմ /Ուղիղ/

Այս պահին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում բողոքի ակցիա է՝ ընդդեմ հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը բուհերի պարտադիր ուսուցման ծրագրից հանելու: Ակցիային միացել են դասախոսներ: 

«Անցնում են ավերելու բուհական կրթությունը»,-նշում են մտավորականները:

Դասախոսներից մեկի խոսքերով, այս դեպքում ԿԳՄՍ նախարարի հրաժարականը կարևոր չէ, էական է այն, թե ինչ քաղաքականություն է որդեգրում կառավարությունը. «Եթե այս նախարարը պետք է հրաժարական տա, փոխարենը գա ուրիշն ու շարունակի նույն քաղաքական գիծը, որևէ տարբերություն չի լինի: Կարևոր է, որ կառավարությունը հստակ հանդես գա: Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ականջալուր լինի: Նա էլ որպես նախկին համալսարանական, որպես կառավարության ղեկավար կարող է հստակ հայտնել իր դիրքորոշումը, և խնդիրը դրվի այլ հարթության մեջ, ոչ թե լինի դասադուլ, որը խանգարում է դասապրոցեսին»:

«Մենք պաշտպանում ենք հայոց լեզվի իրավունքը, այդ իմաստով ուսանողներն ու դասախոսներն իրավացի են: Այդ առարկաների ուսուցումը պարտադիր պետք է լինի բուհերում»,-նշել են ակցիայի կազմակերպիչները, որոնց խոսքով՝ ասում են, թե բուհերին ինքնավարություն է տրվում, բուհերի ղեկավարությունները պետք է որոշում կայացնեն, բայց հենց սկզբից պաշտոնատար անձինք բոլոր ելույթներում մի տեսակ ուղղորդում են հանրությանը, ստեղծում են տրամադրություն, որ հայոց լեզուն վնասում է մասնագիտական առարկաների ուսուցմանը. «Սա խնդիր է»:

«Երկու նախագծերն էլ պետք է հետ կանչվեն, դրանք կործանարար են»,-նշում են դասախոսները, նկատելով, թե ազգային կրթության հիմքը հայագիտական առարկաներն են: Սա ուղղակի գերեզմանաքար է մեր գիտության վրա»:

Ակցիայի մասնակիցները վաղը ակցիա կկազմակերպեն կառավարության դիմաց, իսկ նոյեմբերի 11-ին կմիանան Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ