13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Իսկ օտարերկրացին, որ գալիս է Հայաստան, ի՞նչ կարգով է պատասխանատվության ենթարկվում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ ՛՛Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագիծը քայլ առաջ նախաձեռնություն է: Այդուհանդերձ, Մինասյանն ունի մի շարք հարցեր, որոնք պատասխան են պահանջում:  ԱԺ արտահերթ նիստում դիմելով փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին` Մինասյանը հետաքրքրվեց պատասխանատվություն կիրառելու մեխանիզմով, նշեց, որ դա նաև կարևոր է` այն խնդրից ելնելով, որ լինելով տուրիզմի առումով երկու կողմից ակտիվ ճանապարհային միջանցք` կարող է հարց առաջանալ` իսկ օտարերկրացին, որ գալիս է Հայաստան, ի՞նչ կարգով է պատասխանատվության ենթարկվում, կամ ընդհանրապես ենթարկվու՞մ է, թե՞ ոչ: 

”Դուք վերցնում և կիրառում եք տուգանքներ: Արդյո՞ք այլ տարբերակ չկա, օրինակ՝ առաջին խախտման համար կանոնները խախտողը զգուշացվի”,-այսօր Ազգային ժողովում ՛՛Վարչական իրավախախատումների վերաբերյալ ՀՀ օրենքում՛՛ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հարցրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Պատգամավորը նաև հարցրեց, թե արդյոք փոխոստիկանապետը չի կարծում, որ ճանապարհային երթևեկության կանոների խախտումը, այդ նշանները մարդու և քաղաքացու իրավունքների սահմանափակում է ենթադրում:

Պատգամավորի կարծիքով՝ նման պայմանները պետք է կարգավորվեն օրենքով, ոչ թե Կառավարության որոշմամբ: Ինչ վերաբերում է արագաչափերին ու սեփականության իրավունքի սահմանափակմանը Արծվիկ Մինասյանը հարցրեց.«՛՛Տնտեսական առումով արագաչափերի էֆեկտը ո՞րն է եղել: Եվ նաև՝ անկախ նրանից մեկ թե 10000 դրամի տուգանք է նախատեսված, սեփականության իրավունքի սահմականափակում կարող է կատարվել միայն դատական ակտի հիման վրա, դա դատական կարգին է պատկանում, ոչ թե վարչական՛՛: Արծիկ Մինասյանի դիտարկումների և հարցերի վերաբերյալ Արթուր Օսիկյանն ասաց, որ երկրորդ ընթերցման ժամանակ պատգամավորը կարող է ներկայացնել առաջարկները, իսկ Կառավարությունը պատրաստ է քննարկել պատգամավորի առաջարկները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ