24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հռհռոցն անգամ չի սազի ձեր ցինիզմին: Խեղկատակության համար գումար գտնվեց, «Հայ ասպետի» համար՝ ոչ․ Կարին Տոնոյան

«Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը գրում է․

«Չէ, Դուք մեղավոր չեք, մենք ենք մեղավոր, որ հանդուրժում ենք այս ծաղրը: Բաց նամակի տրամադրություն չունեմ՝ անիմաստ եմ համարում, բայց տեղեկացնեմ, որ մեկ տարի առաջ, երբ դադարեցվեց տարեկան 1100 աշակերտ և 300 զինվոր մասնակից ունեցող «Հայ ասպետ» հեռուստախաղը, պատրվակվեց, որ այսուհետ մրցույթով է լինելու, նախարարը մի քանի անգամ, անգամ ԱԺ-ում խոստացավ, թե շուտով մրցույթ կլինի…

Վերջին անգամ, մեկ ամիս առաջ, երբ հանդգնեցինք հարցնել՝ բա մրցույթն ի՞նչ եղավ, պաշտոնական պատասխան ստացանք, թե կառավարությունը դեռ պետք է ճշտի՝ նպատակահարմար գտնո՞ւմ է մանկական ինտելեկտուալ հեռուստախաղ ֆինանսավորել, թե՞ ոչ: Հա, հա, հա… Հռհռոցն անգամ չի սազի ձեր ցինիզմին:

Բա ձեր այդ «Մել» ֆիլմը, կամ երեկվա այդ խեղկատակություն-ներկայացում կոչվածի ֆինանսավորումը կառավարության ո՞ր նիստում էր նպատակահարմար համարվել, պարոնայք, և ո՞րն է դրանց նպատակը, կամ մրցույթ անցկացրեցի՞ք դրանց ֆինանսավորման համար: Դե պատասխանեք, թե՞ նպատակահարմար չեք գտնում պատասխանել

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ