14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ե՞րբ է Կառավարությունը պատրաստվում փակել պետբյուջեի հափշտակության օրինականացված ճանապարհը

՛՛Վարչական իրավախախատումների վերաբերյալ ՀՀ օրենքում՛՛ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դիմելով ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, ասաց, որ նախագծով, փաստորեն, նախատեսվում է, որ ոչ մեծ վտանագավորություն ունեցող երթևեկության կանոնների խախտման համար ավելի քիչ տույժեր են նախատեսվում, իսկ առավել կոպիտ խախտումների համար նախատեսում են բարձացված պատասխանատվություն: ՛՛Այս սկզբունքը հասկանում ենք ու կիսում ենք, սակայն ինձ հետաքրքրում է մի հարց. հասարակությունն ուզում է տուգանքներից գոյացած, իր վճարած գումարները գնան պետբյուջե, թոշակներ տան դրանցով, սակայն տուգանքներից գոյացած գումարները մեծամասամբ գնում են մասնավորի գրպանը: Կառավարությունը ե՞րբ է պատրաստվում փակել պետբյուջեի հափշտակության օրինականացված ճանապարհը՛՛,-հարցրեց նա:

 Օսիկյանը պատասխանեց, որ Կառավարությունը միշտ էլ կողմ է եղել մասնավորին և պետբյուջե գնացող գումարների հարաբերակցությանը. ՛՛Մասնավոր ընկերությունը 6,5 մլրդ դրամի ներդրում է կատարել, իսկ հիմա հարաբերակցությունը 50/50 է: Միաժամանակ ընկերությունը պատրաստվում է 3,5 մլրդ դրամի ներդրում կատարել: Այսինքն՝ ողջ սպասարկումն իրականացնում է մասնավոր ընկերությունը, սակայն հարաբերակցության քննարկմանը Կառավարությունը դեմ չէ՛՛: Պատգամավորն արձագանքեց, որ Կառավարության դեմ չլինելը քիչ է, Կառավարությունը պետք է կողմ լինի: Ջհանգիրյանը շեշտեց՝ ինքն էլ, Օսիկյանն էլ աշխատել են հարկային և այլ մարմիններում ու գիտեն՝ պետք չէ միանշանակ հավատալ այդ մասնավոր կազմակերպության ներկայացրած տվյալներին ներդրումների վերաբերյալ ` առանց դրանց մասին ստուգումներ իրականացնելու:

Օսիկյանն արձագանքեց, որ ելնում են անմեղության կանխվարկծի սկզբունքից ու ներկայացրած թվերի վրա են հիմնվում, քանի դեռ կասկածներ չկան: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ