29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:

Երկրի վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ընթացքից և կարևորել բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացումը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անկախացումից ի վեր Ֆրանսիայի կողմից Հայաստանին ֆինանսական ու տեխնիկական օժանդակության տրամադրումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի գործադրած ջանքերը: 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացման հեռանկարները և նախանշել հնարավոր ուղղությունները: Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը: Հովիկ Աբրահամյանը ողջունել է մեր երկրում ֆրանսիական ձեռնարկությունների ակտիվ գործունեությունը և կարևորել տարբեր ոլորտներում նոր ներդրումների ներգրավումը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ վարչապետն ընդգծել է, որ  Հայաստանը շահագրգռված է պահպանել և էլ ավելի զարգացնել առկա ձեռքբերումները: Անրի Ռենոն հավաստիացրել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է շարունակելու տարբեր ոլորտներում մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը, այդ թվում նաև՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու հարցում:

Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները քննարկելու նպատակով Հովիկ Աբրահամյանը ֆրանսիացի իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ