13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կա բովանդակային տարբերություն, բայց հրաժարվել չեն կարող/վիդեո/

“Տարբերությունն այն է, որ պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու, լինելու է նպատակային սոցիալական վճար”,-անդրադառանալով կուտակային կենսաթոշակների մաիսն օրենքում կատարված փոփոխություններին՝ երեք լրատվամիջոցի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանը:

Նա պարզաբանեց նաեւ  երկու օրենքների միջև բովանդակային տարբերությունները: “Բովանդակային տարբերությունն այն է, որ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն այդ վճարը պետք է կատարվեր պետական բյուջե, և պետական բյուջե արտացոլվելով այդ միջոցները՝ մեծանում է վերահսկողությունը, և որպեսզի սահմանադրաիրավական առումով այս վճարը համապատասխանի, դա է, և երկրորդ խնդիրը, որը վերաբերում էր մեր քաղաքացիների բարձրաձայնած այն հիմնական հարցադրումներին, որ սպառումը կնվազի, փաստորեն այսպիսով կառավարությունը քայլ է առաջարկում սկսել առաջին հերթին պետական աշխատողների աշխատավարձերից կատարվող նպատակային սոցիալական վճարների կուտակային համակարգերի գործրարկմանը, որից հետո արդեն ընդգրկել մասնավոր հատվածին:

Այս ընթացքում էլ, բնականաբար, տեղի կունենա այս համակարգի գործարկումը, քաղաքացիները կարող են կամավոր մասնակցել այս համակարգին, և որոշ շրջանակներում կարծում եմ նաև հնարավորություն կընձեռվի գնահատել համակարգի առավելությունները, խնդիրները, հարցերը”,-ասաց նախարարը:

Այն հարցին, թե պետական աշխատողները կարող են հրաժարվել նպատակային սոցիալական վճարից նախարարը ժպտալով ասաց՝ ոչ:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ