Չի բացառվում՝ էլեկտրաէներգիայի սակագինը նվազի
՛՛Սրանք ձեռնարկություններ են, որոնք աշխատում են շահույթով, հիմա եթե ֆինանսական ճեղքվածք է առաջացել, և մենք փակելու ենք, տրամաբանորեն ստացվում է, որ մենք մեզանից պարտք ենք վերցնում, մենք տալիս ենք գումար՛՛,-այսօր Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ լսումների ժամանակ, դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նա հետաքրքրվեց՝ հետո, երբ այդ ճեղքվածքը փակվի, վերադարձնելու են այդ գումարները, կամ արդյոք իջնելու է սակագինը:
Նազարյանը պատասխանեց, որ էժանացում կլինի, եթե ՛՛մենք չունենանք տարբեր գործոններով պայմանավորված այլ խնդիրները՝ մասնավորապե դոլար-դրամ փոխարժեքով պայմանավորված: միջուկային վառելիքը չթնականա, շահագործման պահպանման ծախսերը չավելանան և այլն՛՛,-նշեց նա:
Ապա պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հարցին, թե որքանով է հավանական այդ ՛՛եթե՛՛ն, Նազարյանը պաըասխանեց, որ մյուս տարի սպառողների համար գնի բարձրացում չենք ունենալու: ՛՛Գինը կմնա նույնը, չի բացառվում, որ կնվազի, բայց վստահաբար չեմ կարող ասել, որ չի նվազի, բայց վստահաբար չի թանկանա, ամենաշատը ես կուրախանամ, որ նվազի՛՛,-եզրափակեց նա: