«Չի՛ կարելի պահանջել կեղտից, որ նա կեղտ չլինի». Խոսրով Հարությունյան
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյբսուքյան իր էջում գրել է.
«Չի կարելի պահանջել կեղտից, որ նա կեղտ չլինի: Ա. Չեխով
Եվ այսպես հերթը հասավ Վազգեն Մանուկյանին:
Լրահոսը հեղեղված է անորոշ ծագում և քաղաքական կողմնորոշում, բայց հստակ հանցագործ անցյալ ունեցող մեկի՝ Վազգեն Մանուկյանի հասցեին արված բարբաջանքով:
Անշուշտ Վազգեն Մանուկյանին վարկաբեկելու իրական դրդապատճառները կարելի կռահել: Ով կարող է լինել այդ վարկաբեկման իրական պատվիրատուն՝ դժվար չէ հաշվարկել:
Ակնհայտ է, որ հիվանդ երևակայությամբ Վազգեն Մանուկյանի հասցեին հնչեցրածը չի կարող որևէ կերպ «ցեխոտել» նրա հանրային կերպարը:
Մտահոգիչն այլ է՝ այդ անբարո արարքի ոճը (ձեռագիրը) և ընտրված «գործիքի» բարոյական դիմանկարը:
Այն ինչին վերջերս մենք ականատես ենք լինում, պատկերավոր ասած, հիշեցնում է շատ կենցաղային մի իրավիճակ՝ երբ լճացած ջրափոսում ջուրը պղտորում ես՝ ջրի երես դուրս է գալիս ԿԵՂՏԸ:
Իսկ ինչպես ասել է հանճարեղ Չեխովը, կեղտից չի կարելի պահանջել, որ նա կեղտ չլինի:
Ուղղակի ժամանակն է գիտակցել, որ հարկավոր է զերծ մնալ ջուրը պղտորելու գայթակղությունից»։