06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Իմ ընտանիքն այնպես չպիտի ապրի, ինչպես սովորական ժողովուրդը

”Մասնավոր հարցեր եք տալիս, բացի այդ էլ այնքան տեղեկատվություն էլ չունեմ՛՛,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք անհավասարակշռության մասին չի խոսում այն, որ Տարոն Մարգարյանի խորհրդականի տղային կարող են ազատ արձակել, իսկ Հայկ Կյուրեղյանին՝ոչ:

՛՛Միշտ ստացվում է այնպես, որ եթե ինչ-որ մեկը մի գործ է կատարում, հանցագործ է նա, ով որոշակի դիրքերում ու դերակատարում ունի: Ես չեմ գտնում՝ կարելի է անկախ նրանից մեղավոր է, թե չէ, ասել, որ նա է մեղավորը: Ծնողն ավելի վատ վիճակում է  լինում, քան կարող են օրենքները պատժել՛՛,-նկատեց նա:

Միաժամանակ ԱԺ նախագահը վստահ է՝ հասարակության համար ցանկալի է, որ նրանք, ովքեր մեծ դերակատարում ունեն պետության ներսում, կարողանան ավելի զուսպ ապրել: ՛՛Ամեն մի չինովնիկի տան պաշտոն ունեցողը եթե կարողանա այդպես մտածել, ինձ վրա բերեմ օրինակը՝ ես  կարծում եմ, որ իմ ընտանիքն այնպես չպիտի ապրի, ինչպես սովորական ժողովուրդը, ամեն ինչից օգտվի, նրանք բոլորը պետք է ուղղորդող լինեն հասարակությանն ու այնքան զուսպ լինեն, որ եթե դիպված է լինում , դա առաինն իրենք պետք է պարզաբանում տան՛՛: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ