՛՛Դեմ եմ՛՛-ը միացավ քառյակին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/demem03_1402924642.jpg)
Արդեն մեկ ժամից ավելի է՝ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունում սկսվել է ԱԺ ոչ իշխանական քառյակի հանդիպումը: Նշենք, որ քիչ առաջ այստեղ ժամանեցին ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության ութ անդամներ:
Նախքան հանդիպումը կշարունակվեր, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված փոփոխություններին, ասաց, որ քառյակը սկզբունքորեն դեմ է պարտադիր կուատակային բաղադրիչին ցանկացած տեսքով՝ քողարկված կամ չքողարկված: Երկրորդ խնդիրը, որին դեմ է քառյակը, խտրականությունն է սերունդների միջև: Երրորդը՝ քառյակը շարունակում է կողմ մնալ սերունդների համերշախության սկզբունքին: