Հայաստան մ-19 հավաքականը ոչ ոքի խաղաց Ուզբեկստանի հետ
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Ուզբեկստանի մինչև 19 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպումը:
ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է որ 50-րդ րոպեին հաշիվը բացեց Էլդոր Շոմուրոդովը: 78-րդ րոպեին Նարեկ Պետրոսյանը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ ոչ-ոքի՝ 1։1 հաշվով:
Ավելացնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում հանդես են գալիս հիմնականում 1996 և 1997 թթ. ծնված ֆուտբոլիստներ, իսկ Ուզբեկստանի հավաքականում գերակշռում են հիմնականում 1995 թ. ծնված ֆուտբոլիստները: