Վարչապետն ԱԺ պատգամավորների հետ քննարկել է ”Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի փոփոխությունները
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/unnamed_1402743259.jpg)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ ”Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի ”Հանրապետական”, ”Բարգավաճ Հայաստան”, ”Օրինաց Երկիր” և ”Հայ Յեղափոխական Դաշնակցություն” խմբակցությունների ներկայացուցիչները:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ”Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման իրագործմանը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ԱԺ պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել փոփոխությունների վերաբերյալ և ներկայացրել առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նման ձևաչափով քննարկումները՝ համակարգում առկա խնդիրներին համապարփակ լուծում տալու և կենսաթոշակային բարեփոխումները կյանքի կոչելու համար: