«Չի՛ հաջողվելու կոծկել, ստիպված Դուք եք հրաժարական տալու, պարո՛ն նախարար». ՀՊՏՀ ուսանողները՝ Արայիկ Հարությունյանին
Մինչ Գալոյանը փորձում է շեղել ուշադրությունը նախորդ փաստերից, հայտնաբերում ենք ամբողջովին արտագրված գիտական աշխատանքներ. նախարարը փորձում է թաքցնել:
Նախարարը փաստորեն ստո՞ւմ էր, երբ, կիրառելով օրենքով չկարգավորվող հասկացություն, ասում էր, որ «գրագողը» չի կարող լինել ռեկտոր։ Միայն կույրը չի նկատի կից նկարներում ներկայացված բացահայտ արտագրությունները, իսկ մենք համոզված ենք, որ նախարարը կույր չէ: Չի՛ հաջողվելու կոծկել, ստիպված Դո՛ւք եք հրաժարական տալու, պարո՛ն նախարար, եթե շարունակեցիք բոլորի համար ակնհայտ այս թատրոնը: Դուք էլ լավ գիտեք, որ ժամանակի հարց է, մի՛ ձգեք, Ձեր վարկանիշն եք տապալում յուրաքանչյուր հաջորդ օր:
Եվ այսպես՝ նախարարության ցուցումով Դ. Գալոյանը նոր պրիմիտիվ քայլ է կատարում՝ հույս ումենալով, որ դա իր փրկությունն է լինելու: Նախարարության իր հովանավորողների հետ երկար մտածելուց հետո որոշել են վերջին փորձը կատարել՝ ենթադրելով, թե լռեցնելու են մեզ, կամ երբևէ հոգնելու ենք բարձրաձայնել ակնհայտ խտրականության, հովանավորչության և «copy paste»-երի հարցերը:
Կուրսային աշխատանքներից ու լրատվական կայքերից փաստացի բացահայտված արտագրությունները թաքցնելու նպատակով Դ. Գալոյանը դիմում է նախարարության իր հովանավորողներին, որ ստեղծեն մի հանձնաժողով, որը ոչ թե քննելու է փաստերը (ինչպես Ռ. Հայրապետյանի դեպքում էր), այլ վերացական ձևով «ուսումնասիրելու և գնահատական է տալու ատենախոսությանը» (մի բան, որ Ռ. Հայրապետյանի դեպքում չի արվել):
Իսկ հիմա թող իմանան բոլորը՝ բացի այն արտագրված գիտական հրապարակումներից, որոնք ամփոփում են Գալոյանի դոկտորական ատենախոսության հիմնական արդյունքները, պրոֆեսորության համար ներկայացված ԲՈԼՈՐ գիտական աշխատանքներն ամբողջապես կամ մասնակի արտագրված են, որոնցից առնվազն 8-ի մասին արդեն փաստեր ենք ներկայացրել: Իսկ պրոֆեսորի կոչումը, ինչպես գիտենք, ստանում են գիտական հրապարակումների միջոցով:
Պարո’ն նախարար, Դուք իսկապե՞ս հույս ունեք, որ այդ պրիմիտիվ պատվիրված հանձնաժողովային ծածկադմփոցով դուրս եք գալու այս ամենի տակից: Մոռացե’ք, որ այդպիսի բան երբևէ հնարավոր է, և հեռացրե’ք Ձեր անմիջական շրջապատից այն մարդկանց, ովքեր հանուն իրենց սերտ անձնական կապերի Ձեզ փաստի առաջ կանգնեցրին:
ՀՊՏՀ ուսանողներ
Հ.Գ. ՀԱԿ հիմնադիր անդամ Հրանտ Բագրատյանը, լինելով Դ. Գալոյանի մայր Զոյա Թադևոսյանի կուսակցական ընկերը և նրանց ընտանիքի մտերիմը, կարող էր զերծ մնալ կարծիք հայտնելուց՝ հասկանալով, թե որքան ակնհայտ է այդ քայլը բոլորի համար:
Դեպք 8-ի հղումներ
https://blognews.am/arm/news/109421/vilnyus-haraberutyunneri-dzakhoxum-te-nor-skizb.html
http://library.asue.am/open/2280.pdf?fbclid=IwAR3ZI2Xd-2Tf_eP48VU1iYywBKz6-r0-AbCU7sKva77z66R1cx-PROsgmbg
Դեպք 9-ի հղումներ
https://bit.ly/32dIltJ
https://bit.ly/32cUO0J
Դեպք 10-ի հղումներ
https://bit.ly/32eyZh5
https://bit.ly/35xJv5m