Մեզ պաշտպաններ պետք չեն. Շանթ Հարությունյանի հայտարարությունը/վիդեո/
Այսօր կայացած դատական նիստի ժամանակ “Ցեղակրոն” կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը հրաժարվեց իր փաստաբանի ծառայություններից:
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալների պաշտպանների դատական նիստին չներկայանալու պատճառով:
Իր խոսքում՝ Շանթ Հարությունյանը նախ ցավակցություն հայտնեց օրերս Փարիզում մահացած “Տիգրան Մեծ” աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, “Հանրապետություն” կուսակցության նախկին անդամ Սմբատ Այվազյանի հարազատներին եւ ընկերներին՝ նշելով, որ Մարտի 1-ից հետո նրա հետ կալանավայրում անցկացրած դառը օրերը այսօր հիշում է ուրախությամբ։
Շանթ Հարությունյանը իր հետ կալանավորված մյուս ամբաստանյալներին հորդորեց հրաժարվել իրենց փաստաբաններից։
“Տղերք, սա մեր դատն ա նենց չլինի, որ փաստաբանները սկսեն խոսել իրավական դաշտում, ու մեր մտքերը գնան, կորեն։ Միայն թող պաշտպանվեն նրանք, ովքեր դրսում են՝ Շահենը եւ Միսակը։ Մեզ պաշտպաններ պետք չեն։ Սա քաղաքական խնդիր է, փաստաբանն այստեղ դեր ունենալ չի կարող”,-ասաց Շանթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը իր կողմնակիցների հետ հեղափոխության փորձ արեց: Նրանք կրում էին “Անոնիմոուսների” դիմակներ և Շանթի խոսքերով փորձում էին արդարություն հաստատել:
Նույն օրը Շանթ Հարությունյանը և նրա աջակիցները ձերբակալվեցին: Շանթի և նրա շարժման համակիրները նրանց քաղաքական բանտարկյալներ են համարում:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: