Շանթ Հարությունյանը դատարան մտավ ծափերի ներքո. դատական նիստը սկսվեց աղմուկով/վիդեո/
Այսօր` ժամը 12:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ գործում 14 մեղադրյալ կա, որոնց թվում է նաև Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը:
Դատական նիստին ներկա են միայն լրագրողները: Հարազատներին նույնպես թույլ չի տրվել ներկա գտնվել:
Շանթ Հարությունյանի և ընկերների մուտքը դատարան ընդունվեց ծափերով: Դատական նիստին ներկա է նաև “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Շանթ Հարությունյանը դատարան մտավ բարձր տրամադրությամբ և սկսեց հարցնել որդու և ընկերների որպիսության մասին:
Տեղեկացնենք, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերներին համարում են քաղաքական բանտարկյալներ և այս պահին դրսում բողոքի ակցի է իրականացվում:
Շանթ Հարությունյանի դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալների դատապաշտպանները ներկա չէին դատական նիստին:
Նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը որոշեց դատական նիստը նշանակել հունիսի 25-ին: