20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մեր հավաքականի տղաները նարդի խաղալով են մեկնում Շվեյցարիա: Ուշագրավ կադրեր օդանավից /տեսանյութ/

ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ազգային հավաքականի տղաները մեկնում Շվեյցարիա, որտեղից էլ մեկնելու են Լիխտեյնշթեյն՝ տեղի հավաքականի հետ Եվրո 2020-ի նախընտրական փուլի շրջանակներում հանդիպելու համար:

Տեսանյութում երևում է, որ տղաները տարբեր կերպ են նախընտրում անցկացնել օդում՝ ոմանք քնած են, ոմանք ինչ-որ բան են փորփրում հեռախոսների մեջ, ոմանք նախընտրում են նարդի խաղալ:

Հայաստանի առաջիկա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 12-ին, իսկ արդեն 15-ին մեր հավաքականը կխաղա ֆինների հետ, ովքեր ՀՖՖ նախագահի տեղակալ Արմեն Մելիքբեկյանի խոսքերով, շատ բարձրահասակ են ու ոտքով լավ չեն խաղում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ