ԲՀԿ-ին մերժեցին
ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ մերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորները առաջարկում էին փոփոխություն կատարել ՛՛Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին՛՛ ՀՀ օրենքում : Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ասաց, որ պատգամավորների ներկայացրած նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների ավելացմանը:
Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների վրա կոնկրետ գնահատել հնարավոր չէ` հաշվի առնելով վերոնշյալ խախտումների հնարավոր թվի վերաբերյալ վիճակագրական կամ որևէ այլ տեղեկատվության բացակայությունը: ՛՛Նախագծի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն՛՛,- ասաց Գրիգորյանը: