30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Անտառապատում կանեն

 

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված  պահուստային ֆոնդից Գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 61,969.9 հազ. դրամ: 

 

Գումարը հատկացվում է անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք ՛՛Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ՛՛ ծրագրի շրջանակներում շուրջ 31 հեկտար տարածքի վրա անտառապատման աշխատանքների իրականացման համար: 

 

Գումարը տրամադրվում է նաև ՛՛Հայանտառ՛՛ պետական ոչ առևտրային կազմակերպության ՛՛Արծվաբերդի անտառտնտեսություն՛՛ մասնաճյուղի 15 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատաքների իրականացման, ՛՛Ճամբարակի անտառտնտեսություն՛՛ մասնաճյուղի 10 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատաքների, ՛՛Գյումրիի անտառտնտեսություն՛՛ մասնաճյուղի 10 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատաքների, ինչպես նաև անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերը լրացնելու նպատակով:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ