08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Գյուղը դատարկվում է. ո՞վ պիտի ետ պահի գյուղացուն

Սյունիքի մարզում գտնվող Լծեն գյուղը բավականին երկար դարերի պատմություն ունի: Սակայն այն կարող է դատարկվել…

Գյուղի անվան հետ կապված կա ավանդություն, ըստ որի՝ մոնղոլական հարձակման ժամանակ գյուղաբնակները լեռան գագաթից քարե կարկուտ էին տեղում, իսկ տեղի կրոնավոր Ներսես քերթողը քաջալերում է համագյուղացիներին գոչելով՝լցե՛, լցե՛։

Սակայն այս անգամ գյուղի վրա տեղաց կարկուտը ու տեղաց երկնքից:  Հակակարկտային կայանների բացակայությունը մշտապես անհանգստացրել է գյուղացիներին:

Եղանակային պայմանները ինպես անցած տարի, այնպես էլ այս տարի շարունակում են հարվածել գյուղատնտեսությանը: Լծենի  գյուղի գյուղապետ Հրահատ Նիկոլյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կարկուտը վնասել է գյուղի ողջ ցանքատարածքները: Գյուղացիները հուսահատ են ու այդ հուսահատությունն էլ նրանց հեռացնում է ծննդավայրից:

“Լծեն գյուղում այս պահին 25 ընտանիք է բնակվում: Մարդիկ ամեն օր են հեռանում: Մանկապարտեզ չկա, չկա բուժկետ ու այլ մարդկանց համար կարևոր հաստատություններ: Գյուղի դպրոցում սովորող 6 աշակերտից՝ 1-ը այս տարի ավարտեց: Դեռ պարզ չէ առաջինդասարանցի կունենանք թե ոչ”,-նշեց գյուղապետը:

Գյուղապետի փոխանցմամբ՝  գյուղացիները հիմնականանում ընդմիշտ թողնում են գյուղը: Միայն բացառիկ դեպքերում են գնում արտագնա աշխատանքի ու վերադառնում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ