18 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

”Դեմ եմ”-ի երթին մասնակցում են նաև ուսուցիչներ. կոչ նախարարներին

՛՛Դեմ եմ՛՛ շարժումն այսօր երթ է կազմակերիպել, սակայն ոչ թե բողոքի, այլ սատարման:  ՛՛Եկե՛ք բոլորս մեկ բռունցք դառնանք ու սատարենք մեր բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, որոնք էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են՛՛,-ասված է երթի մասին տեղեկատվություն տվող հաղորդագրության մեջ:

Շարժման մասնակիցներից Դավիթ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք բազմաթիվ ահազանգեր են ստանում տարբեր մարզերից, որ գործատուները ճնշումների միջոցով փորձում են թույլ չտալ քաղաքացիներին դիմումներ գրել, որով կհրաժարվեն պարտադիր կուտակայինից: Նրա խոսքով՝ հիմնական ճնշումները կրթական ոլորտում են, ճնշումներ գործադրվում են ուսուցիչների վրա, տնօրենները պարտադիրից հրաժարվող ուսուցիչներին պարտադրումեն նաև աշխատանքից հեռացման դիմում գրել:
Նան նշեց, որ ակցիային մասնակցում են նաև ուսուցիչներ, ու թեև նրանք թվով հինգ հոգի են, դա ևս հերոսություն է, որովհետև ճնշումներն այդ համակարգում ուժեղ են:

Շարժման մասնակիցները դիմում են նախարարներին, որպեսզի վերջ տան իրենց ղեկավարության տակ գտնվող կառույցներում նման ճնշումները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ