23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ցռան Վերգոն իր վախկոտությամբ է հերոս դարձել»

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջին գրել է.

« «Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր».
Գարեգին ՆԺԴԵՀ:

Վերգոն Սանասարի և գեղեցկուհի Դեղձուն–Ծամի որդին է, ինչպես նաև Մհերի և Ձենով Օհանի եղբայրը: Նա էպոսում կոչվում է «Ցռան Վերգո»: Ցռան Վերգոյի կերպարի նկարագրությունը կարող է հիմք տալ նրան անվանելու «Վախկոտ». դա նրա թերությունն էր, բայց էպոսում նրան է տրված ամենահետաքրքիր (ծիծաղելի) հերոս լինելու պատիվը, և Մսրա Մելիքի ականջը Դավիթը պարգևում է հենց նրան:

Ինձ համար շատ ցավալի է այն պահը, երբ Ցռան Վերգոն թշնամուն տեսնելիս հրամայեց փակել քաղաքի դռները ու ինքը փախավ:

Հ.Գ.
Ցռան Վերգոն՝ վախցավ,
Իրան ջորին մեկէլ ջորիներուց պրծուց, փախավ։
Ուրիշներ էլ, դևի ջանդաք, գլուխ որ տեսան՝
Մեկ-մեկու հետևեն կ’ուզեն փախնեն։
Դավիթ դարձավ, բոռաց.— Հեյ-հե՛յ,
Տնավերնե՜ր, ո՞ւր կը փախնեք, ըսպանե՛ր եմ.
Ասաց.— Թե չե՛ք հավատա ինձ
Դարձեք, ձեր էտև նայեք.
Էնոնց ականջ կտրե, լցրեր եմ էդատեղ։

Հ.Գ.Գ.Սովորաբար հերոս քաջերն են դառնում, բայց այստեղ Վերգոն իր վախկոտությամբ է հերոս դարձել: Եթե նա վախկոտ չլիներ, ինձ թվում է, ոչ ոք նրա մասին չէր էլ խոսի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ