Մի քանի դաս ՛՛Դաշնակցությունից՛՛
2-13 թվականի բյուջեի կատարողականի հավետվության վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից անունից ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի իրենք դեմ են քվեարկել բյուջեի կատարողականին: ՛՛Խնդիրն այն չէ, որ մենք այստեղ քննադատում ենք նախորդ կառավարության գործունեությունն, ի վերջո քաղաքական պատասխանատվությունը արդեն վրա է հասել և ձախողված կառավարության ձախողված բյուջեն մենք կարող ենք քաղաքական տեսակետից անտեսել, բայց մենք իրավունք չունենք դասեր չքաղել նախընթաց ժամանակահատվածից՛՛,-ասաց Մինասյանը:
ՀՅԴ խմբակցությունը բոլորի ուշադրությունը հրավիրում է մի քանի դասերի վրա: ՛՛Եթե մենք ծրագրավորում ենք տնտեսական աճի ինչ-որ ցուցանիշ, որ հետո պետք է դառնա զարգացման գործիք, մենք ամբողջ ընթացքում պետք է խրախուսենք, որ աճը տեղի ունենա, ոչ երբեք արհեսատականորեն կասեցնենք այդ աճը: Սա առաջին դասն է՛՛,-ասաց նա: Երկորրդ դասը, որ պետք է հաշվի առնել ըստ ՀՅԴ-ի, վերաբերում է բյուջեի փիլիսոփայությանը: ՛՛Ցավոք սրտի, երկար տարիներ բյուջեն դիտվում է՝ որպես վերջնանպատակ, բայց այն միջոց է երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը կառուցվածքային հենքի վրա դնելու համար: Մեր մոտ ցավալիորեն անընդհատ ասում ենէ բյուջեի եկամուտներն այսքանով ենք կատարվել, սպասի քերենք, բերենք, լցնենք բյուջեն, բայց ո՞րն է նպատակը: Մի՞թե նպատակն ընդամենը բյուջեի եկամուտներն ապահովելն ու ծախսերը կատարելն է, ոչ, նպատակը պետք է լինի ամբողջական կառուցավածքային տնտեսական քաղաքականությունը՛՛ ,-նշեց ՀՅԴ պատգամավորը՝ հավելելով, որ ընթքացքում կարող են գերակատարել, թերակատարել բյուջեն, բայց վերջում արդյունքի չհասնեն:
՛՛Մեզ անհրաժեշտ է հիմնարար, կապիտալ վերանայում տնտեսական քաղաքականության մեջ, բայց այս տեմպերով չենք կարող առաջ գնալ՛՛,-հավելեց նա: Երրորդ դասն այն է, որ պետք է արագացնեն ծրագրային բյուջետավորման մոտեցումները: ՛՛Ասում են՝այսքան ծախս ենք կատարել, որևէ ուղղությամբ թերակատարում չունենք, լավ կատարել ենք, հետո՞, դրանից քաղաքացու վիճակը լավացե՞լ է, ՀՀ քաղաքացին աշխատանք ո՞ւնի, արտագա՞ղթը նվազել է, նվազե՞լ է երկրից հեռանալու ցանկությունը՛՛:
Ըստ Մինասյանի՝ հնարավոր չէ ունենալ կայուն մակրոտնտեսական վիճակ, երբ շուկայում մենաշնորհ է տիրում:
Ի դեպ, ՀՅԴ խմբակցությունը հանդես եկավ հետևյալ առաջարկով. ՛՛Եկել է ժամանակը դրամական նոր ռեֆորմ իրականացնելու համար: Սա կարող է առաջին հայացքից թվալ մի նոր արկածախնդիր մոտեցում, բայց բոլոր տնտեսագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ ներկա դրամական համակարգն այլևս ի վիճակի չէ սպասարկելու Հայաստանի տնտեսությունը դեպի կայուն, թռիքչքաձև զարգացման հարության մեջ դնելու: Դրամական ռեֆորմ ասելով նկատի ունենք ռեֆորմ, որը թույլ կտա թուլացնելով դրամը հեշտացնել տնտեսվարող սուբյեկտների արտահանման ունակությունը, միաժամանակ չնվասել քաղաքացիների գնողունակությունը՛՛:
ՀՅԴ պատգամավորի խոսքով՝ այսօր անհրաժեշտություն կա նաև հարկային ռեֆորմի՝ միավորելու հարկերն ու դարձնել ավելի նպատակային, ազատ թողնել տնտեսությունը շնչելու ու զարգանալու համար: Հակառակ դեպքում, ըստ նրա, մյուս տարի էլ կլինի այս վիճակը՝ այստեղ կրկին կգան կառավարությունից ու կասեն, որ Հայաստանը շարունակում է մնալ աղքատ երկրների շարքում ու չեն կարողանում բոլորին հասցնել: