Հոսանքը անջատել են անդամահատված ոտքերով Ռուդիկի ու անչափահաս երեխաների վրա. մայրը դատապարտյալ է
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/1349969976_2_1402411580.jpg)
Կյանքի հակասական քառուղիներում հաճախ հանդիպում են դեպքեր, որոնք առաջին հայացքից դժվար է հասկանալն ու գնահատելը: Այսօր Henaran.am-ի խմբագրությունը հերթական անգամ ահազանգ ստացավ կանանց գաղութից: Այս պատմությանը մենք մի քանի անգամ անդրադարձել ենք: Սակայն չենք կարող չբարձրացնել վանդակաճաղերի հետևում իր իսկ մեղավորությամբ հայտնված կնոջ բողոքը, մանավանդ, որ խոսքը անչափահաս ու հիվանդ երեխաներին է վերաբերվում:
“Էլեկտրիկը եկել ու անպաշտպան երեխաներիս վրա անջատել է լույսը: Խեղճ աղջիկս չգիտի ինչ անի: Ախպորը նոր են տուն բերել վիրահատությունից: Գանգրենան մի կողմիցա երեխուս կես մարդ դարձրել, էս կյանքը մյուս”,-ասաց Կարինե Այվազյանը:
Այվազյանի փոխանցմամբ ձմռան ամիսներին՝ առանց ծնողների մեծացող իր երեխաները օգտագործել են 750 հազար դրամի էլեկտրոէներգիա:
“Անգամ հացի փռերը այդքան լույս չեն վառում: Անտեր երեխեքա տեսել….եկել՝ ասելա աղջկաս՝ հենց հիմա մի 100 հազար տուր գնամ: Աղջիկս ասելա, որ մենք թոշակով ապրող մարդիկ ենք: Հիմա ես ստեղ ինչ անեմ, ինչ խմեմ՝ մեռնեմ ու չգժվեմ երեխեքիս մասին մտածելով: Լավա ձմեռ չի”,-ասաց Կարինե Այվազյանը:
Հիշեցնենք, որ Այվազյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի առաջին մասով՝ թրաֆիկինգ և 325 հոդվածով աշխատանքային կեղծ տեղեկանք տալու համար: Նա ազատազրկման է դատապարտվել 5 տարի 3 ամիս ժամկետով:
Կարինեյի փոքր տղան Բենիամինը, որը կարոտում է մորը անչափ և հաճախ դպրոց չի գնում հագուստ չունենալու պատճառով 9 տարեկան է: Մյուս տղան Ռուդիկը արդեն 16 տարի տեղաշարժվում է սայլակի օգնությամբ: Տղայի ոտքերը անդամահատել են վերջերս ու երիկամների խնդիրներն էլ զուգահեռ:
Կարինե Այվազյանը ուզում է մեր միջոցով դիմել, բոլոր պատկան մարմինների.”Հաստատեք արդարությունը, խղճացեք իմ երեխեքին: Իրանք հայ են ու իրանց հայրը արյուն է թափել Ղարաբաղում՝ ոչ էս օրի համար”: