15 Մարտի, Saturday, 2025
KFC

“Մարդ քիչ է մնում ցխկվի”. Հրանտ Բագրատյան

2013 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանը, ինչպես միշտ, սուր քննադատության ենթարկեց կառավարությանը: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի` կառավարության հայտարարություններից, Հրանտ Բագրատյանը զարմանքով արձանագրեց.”Ո՞նց կարող է կառավարությունը խոսել կոռուպցիայի կրճատումից եւ սուբսիդավորել մատակարարին: Հետո էլ ասում են կոռուպցիան իջել է, բա որ ֆինանսական հասատատությունները հանկարծ հաստատեն: Մարդ քիչ է մնում ցխկվի”:

Այնուհետ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ ԿԲ-ի վարած քաղաքականությանն ու հայտարարեց.”ԿԲ առաջին տեղակալը էստեղ ձայն էր բարձրացնում: Չի կարելի մեզ վախացնել իրենց փորի մկանների մուսկուլների ճռճռոցով…”: Բագրատյանը  նկատի ուներ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին, ով այս քառօրյայի ընթացքում փոխարինում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին եւ ձայնի նկատելի բարձր տոնայնությամբ ելույթ ունենում:

Հրանտ Բագրատյանին հատկացված ժամանակն ավարտվեց եւ նա չհասցրեց ավարտել իր ելույթը: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ռեպլիկ արեց.“Պարոն Բագրատյան, պետք չի ցխկվել, Դուք մեզ պետք եք”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ