23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պուտինը Երեւան այցից հետո զենքով փարատեց Ալիեւին: Ինչ է խոսվել Երեւանում. Ժամանակ

ՌԴ նախագահ Պուտինի հետ Սոչիում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, որ պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու ռազմատեխնիկական գործակցությունը: Ալիեւը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն 5 միլիարդ դոլարի պայմանագիր, որից 3-ն արդեն իրականացված է: Փաստորեն, Ադրբեջանի նախագահը խոսում է մնացյալ 2 միլիարդ դոլարի շուրջ պայմանավորվածության մասին:

Ապրիլյան քառօրյայից հետո ստեղծված նոր քաղաքական իրավիճակում Ռուսաստանը ստիպված էր որոշակիորեն սառեցնել Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական գործակցությունը: Միեւնույն ժամանակ Բաքուն էլ գուցե այդ հարցում ուներ որոշակի շահագրգռություն՝ Ռուսաստանի դեմ օգտագործել գնումների խաղաքարտը: Ի վերջո, Բաքուն Մոսկվայից սպառազինություն է գնում առաջին հերթին թերեւս այն պատճառով, որ դրա հետ մեկտեղ «գնում» է նաեւ դրա կիրառման՝ Հայաստանի դեմ դրա կիրառման քաղաքական իրավունքը, կամ առնվազն ստեղծում է քաղաքական մի իրավիճակ, երբ առնվազն տարակուսելի է դառնում Հայաստանի իբրեւ թե ռազմավարական դաշնակից պետության պահվածքը:

Դժվար է ասել՝ ապրիլյան քառօրյայից հետո Ռուսաստա՞նն էր ստիպված դադարեցրել ռազմատեխնիկական գործակցության, այսպես ասած, ինտենսիվ դինամիկան, թե՞ Բաքուն էր, Ռուսաստանից դժգոհ, սառեցրել գնումները: Գուցե որոշակիորեն առկա էին երկու փոխադարձ գործոնները, սակայն բուն խնդիրն այն է, որ Ալիեւը այժմ հայտարարում է փաստորեն «մնացած» 2 միլիարդ դոլարի սպառազինության շուրջ պայմանավորվածության մասին: Եվ այստեղ շատ կարեւոր է, թե ո՞րն է եղել այդ պայմանավորվածության, այսպես ասած, գինը կամ արժեքը:

Ռուսաստանը համաձայն է շարունակել մատակարարումները՝ պայմանով, որ Ադրբեջանը պետք է շարունակի զե՞րծ մնալ ռազմական որեւէ նշանակալի սադրանքից եւ առավել եւս՝ ագրեսիայից, թե՞ Բաքվին հաջողվել է Ռուսաստանի հանդեպ շանտաժով հասնել նրան, որ Մոսկվան, վերսկսելով ռազմատեխնիկական գործակցությունը, նաեւ վերսկսում է այն քաղաքական ասպեկտը, որ պարունակում է այն՝ Ադրբեջանին ագրեսիայի քաղաքական իրավունքի հեռանկարով:

Մյուս կողմից՝ հատկանշական է, որ պայմանավորվածության մասին Ալիեւը հայտարարում է Հայաստանում ԵՏՄ վեհաժողովի, Պուտին-Փաշինյան հանդիպման, նաեւ այն աննախադեպ ֆորմատի ֆոնին, որ վեհաժողովի առիթով ձեւավորվել էր Երեւանում՝ ՌԴ նախագահի, Իրանի նախագահի համատեղ ներկայությունը, շփումները Երեւանում: Այդ ֆորմատներն անկասկած մտահոգել են Ադրբեջանի նախագահին, առավել եւս, որ Սոչիում չկայացավ ՌԴ-Իրան-Ադրբեջան ֆորմատի երրորդ հանդիպումը, որ պլանավորվել էր օգոստոսին Սոչիում:

Ըստ ամենայնի դրանից հետո Ալիեւը բավական ջանք է գործադրել քառամսյա դադարից հետո Պուտինին հանդիպելու համար, եւ հնարավոր է, որ առավելագույնը, ինչ կարողացել է ստանալ Ադրբեջանի նախագահը, 5 միլիարդ դոլարի սպառազինության մնացյալ 2 միլիարդ դոլարի մասը ստանալն է, ինչին Ռուսաստանը գնացել է թերեւս Իրանի հետ երեւանյան բանակցությունից հետո՝ Թեհրանին երաշխավորելով, որ այդ հանգամանքը կասկածի տակ չի դնի ռեգիոնալ կայունությունը:

Հայտնի է, որ Թեհրանն այդ իմաստով ամենազգայուն խաղացողներից է, եւ ամիսներ առաջ Իրանի պաշտպանության նախարարն էր հայտարարել, որ հյուսիսային սահմանին անվտանգության սպառնալիքի պարագայում Իրանը չի հապաղի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ անվտանգությունն ապահովելու համար:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ