20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Անսպասելի եւ ուշագրավ տրամադրություններ Պուտինի երեւանյան այցից հետո

Հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ շրջանակներում ՌԴ նախագահ Երեւան կատարած այցին ուշագրավ եւ արագընթաց գործընթացներ են հաջորդում։ Նախ, Մոսկվան ԱԳ նախարարի բարձրությունից հայտարարեց, թե ղարաբաղյան բանակցությունների քաղաքական մասը արգելակված է։

Ավելին, Կրեմլը ակնարկում է, որ այդ արգելափակման մեղավորը Փաշինյանի ստեփանակերտյան ելույթն է:

«Քաղաքական գործընթացը արգելակված է, և առայժմ չի ստացվում տեղից շարժել: Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում՝ հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղը Հայաստան է, ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետը հայտարարեց «Կոսովոն Ալբանիա է»,-հայտարարել է Սերգեյ Լավրովը։

Սա, անշուշտ, ուշագրավ նրբերանգ է, եթե հաշվի առնենք, որ այսօր արդեն տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, աշխատանքային այցով ժամանել է Սոչի:

Մինչդեռ Հայաստանում իշխանությունները վարչապետի մակարդակով փորձում են ցույց տալ, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն մակարդակի վրա են գտնվում։ 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ