15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում. հրահանգված է Վանեցյանի դեմ քրգործ հարուցելու համար հիմքեր գտնել. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում։ Հրահանգված է ուսումնասիրել ԱԱԾ ֆինանսատնտեսական գործունեությունը եւ հայտնաբերել այնպիսի խախտումներ եւ չարաշահումներ, որոնք հիմք կհանդիսանան ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։

ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբակյանը մեզ ասաց․ «Բոլոր տեղեկությունները, որոնք հրապարակման ենթակա են, մենք հրապարակում ենք, որոնք հրապարակման ենթակա չեն, չենք հրապարակում։ Այս պահին նման տեղեկատվություն ինձ չի տրամադրվել հրապարակման համար:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ