Մենք անկախության տարիներին տեսանք բազմաթիվ հիասթափություններ, տեսանք արտագաղթ, տնտեսական և քաղաքական դժվարություններ, բավական տխուր ընթացք. Նիկոլ Փաշինյան
«Այս հաղթանակն առաջին հերթին բերեցին այն ազատամարտիկները, ովքեր կամավոր զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանության գործին: Նրանք պատվով կատարեցին իրենց առաքելությունը և թույլ չտվեցին, որ հայրենի հողը ոտնակոխ լինի: Եվ որից հետո սկսվեց պետականաշինության ավելի բարդ գործընթաց: Մենք անկախության տարիներին տեսանք բազմաթիվ հիասթափություններ, տեսանք արտագաղթ, տնտեսական և քաղաքական դժվարություններ, բավական տխուր ընթացք»,- Գյումրիում անկացվող՝ ՀՀ անկախության 28 ամյակի միջացառմանն իր ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
« Հայաստանում երբ էլ տեղի ունենար հանրաքվեն, ժողովուրդը միասնական «այո» կասեր անկախությանը: 2018 թ․ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցաը մի նոր անկախության հանրաքվե էր։Հարյուր հազարավոր այն քաղաքացիները, ովքեր դուրս եկան հրապարակ, փողոցներ Հայաստանում և Սփյուռքում, դուրս եկան՝ նույնքան վճռական ու հաստատակամ «այո» ասելու Հայաստանի անկախությանը: Դա մի նոր անկախության հանրաքվե էր, որն ասաց՝ հայ ժողովուրդը 27-28 տարվա ընթացքում ոչ միայն չի մաշել անկախ պետականություն, ինքնիշխանություն, ժողովրդավարություն ունենալու իր կամքը, այլև այս ողջ ընթացքում դարձել է ավելի վճռական, ավելի հաստատակամ, ավելի ուժեղ և ավելի ամուր է կանգնած իր ոտքերի վրա »,- ասաց վարչապետը:
«Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա գոյություն է ունենալու հավիտյան, և հայ ժողովուրդը, որպես մի մեծ հավաքականություն, ունի բավարար կամք, բավարար իմաստություն, բավարար գիտելիք, բավարար տաղանդ և բավարար վճռականություն՝ իր ուսերին կերտելու, իր ուսերին տանելու պետականության պատասխանատվությունը և ապրելու ազատ և երջանիկ այդ պետականության մեջ՝ որպես ազատ երկրի հպարտ քաղաքացի»,- ելույթը եզրափակելով՝ ասաց Փաշինյանը: