21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեղրիից սկսած իրանցի զբոսաշրջիկների համար տաքսի վարորդների մի մեծ ցանց է աշխատում որպես մինջնորդ

Հայաստանում վերջին տարիներին սպասարկման եւ հյուրանոցային ոլորտը գնալով զարգանում է: Եթե ժամանակին ունեինք երկու-երեք ավտոբուս, որոնք զբոսաշրջիկներ էին տեղափոխում եւ երկու երեք նորմալ հյուրանոց, որոնցից, օրինակ “ Դվին”-ում սենյակները էլեկտրական տաքացուցիչով էին ջեռուցվում, իսկ “Անի”-ում դույլերով էին տաք ջուր մատակարարում տուրսիտներին, այսօր ունենք բարձր որակի սպասարկում ունեցող հյուրանոցներ

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում այս մասին ասաց “Տաթև” տուրիստական ընկերության տնօրեն Առլեն Դավուդյանը: Նրա խոսքով, չնայած նշված առաջընթացին, ներքին տուրիզմի ոլորտում առկա են լուրջ խնդիրներ:

Նախ, տուրիստին դեպի Հայաստան գրավելու համար պետք է երկիրը պատշաճ ներկայացվի, ինչը Առլեն Դավուդյանի խոսքով, չի իրականացվում: “Դա թողնված է տուրիստական ընկերությունների վրա, որոնցից բոլորը չեն, որ կարողանում են այդքան մեծ բեռ վերցնել: Այստեղ պետական կառույցների դերն է մեծ, որ դրսում Հայաստանը գովազդվի”,-նշեց Առլեն Դավուդյանը:

Նրա խոսքով, պետությունը տուրիստական ընկերություններին կարող է օգնել`  ցուցահանդեսներին մասնակցելու համար պետական աջակցություն տրամադրելով:  Մյուս խնդիրն, ըստ բանախոսի, փոխադրող ընկերությունների մենաշնորհային դիրքն է:

“Մենք ունենք միայն մեկ փոխադրող` “Արմավիա”-ն եւ ստիպված ենք ենթարկվել նրա բոլոր  պայմաններին: Նույնը նաեւ ցամաքային ոլորտում է: Ցամաքային երթուղիների մեջ դեպի Ռուսատան , Վրաստան եւ Իրան մրցույթներ են կազմակերպվում, բայց ըստ կարգի, հաղթում է մեկ ընկերություն, այսինքն, կրկին մենաշնորհ է ստացվում, բայց եթե օրենքում փոփոխություն լինի, որ յուրաքանչյուր երթուղում երկու-երեք կազմակերպություն հաղթի, մրցակցություն կլինի եւ գները կիջնեն”,-ասաց բանախոսը:

Նրա խոսքով, վերջին տարիներին  Հայաստան-Իրան երթուղու մրցույթն, օրինակ, շահում է “Վան Վասպուրական” ընկերությունը: Նրա խոսքով, հարցը ընկերության հետ չէ կապված, այլ` մրցույթի կարգի:

Առլեն Դավուդյանի նշած երրորդ խնդիրը  ծառայությունների մատուցման մակարդակն է, որտեղ մեծ է տուրիստական ընկերությունների դերը: “Այսօր յուրաքնաչյուր տաքսու վարորդ, երբ տուրիստ է մի տեղ տանում, դրանից հետո սկսում է կազմակերպել մյուս շրջագայություները: Մարդու համար կարեւոր չէ, թե մեր ազգային արժեքների եւ օբյեկտների ներկայացումն ինչպիսին կլինի”,-նշեց Առլեն Դավուդյանը:

Նրա խոսքով, այսօր Մեղրիից սկսած տաքսի վարորդների մի մեծ ցանց է աշխատում որպես մինջնորդ, որոնք տեղափոխում են իրանցի զբոսաշրջիկներին եւ անգամ բնակարանների հարց  լուծում նրանց համար: “Այս բնագավառում վերահսկողություն չկա եւ դա վնասում է լեգալ աշխատող կազմակերպություններին”,-նշեց Առլեն Դավուդյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ