«Ինչո՞ւ խաղադաշտ դուրս չի գալիս Մեսին». իսպանական մամուլ
Կատալոնական «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնեց Գրիզմանին: Թվում էր՝ իսպանական գրանդը մրցաշրջանի հենց սկզբից GTA Vice City-ի սարսափազդու զենքերի կոդը հավաքած անցնելու է բոլոր մրցակիցների վրայով: Սակայն մեկնարկային 3 տուրից հետո «Բարսան» ամրապնդվել է իր համար անսովոր 8-րդ տեղում: Այս ամենի պատճառը միայն ու միայն Լեո Մեսիի բացակայությունն է: Գաղտնիք չէ՝ Լեոյով «Բարսան» այլ թիմ է, առանց Լեոյի՝ լրիվ այլ:
vnews.am-ը ներկայացնում է իսպանական մամուլի դիտարկումները:
Պաշտոնական վարկած
Ասում են՝ Լեոն ապաքինվում է վնասվածքից, որը նա ստացել էր օգոստոսի սկզբին: Այդ վնասվածքի պատճառով արգենտինացին բաց է թողել ակումբի ամերիկյան հավաքն ու ընկերական հանդիպումները: «Ուզում էի լիարժեք մտնել նոր մրցաշրջան, սակայն առաջին իսկ մարզման ժամանակ վնասվածք ստացա: Ուզում էի թիմի հետ լինել ԱՄՆ-ում, բայց չստացվեց: Շուտով կհանդիպենք»,- հայտարարել էր Լեոն:
Ենթադրվում էր, որ Մեսին բաց կթողնի, առավելագույնը, մի քանի շաբաթ: Եթե առաջին տուրին նա հասցրած չլիներ ապաքինվել, ապա երկրորդին նա անշուշտ պետք է պատրաստ լիներ: Սակայն առջևում «Բարսայի» 4-րդ հանդիպումն է, սակայն Լեոն «Փառանձեմի պես դեռ եփում ու եփում է». նա կբացակայի նաև «Վալենսիայի» հանդիպումը:
Գալիս գալիս է, տեղ չի հասնում
Բնականաբար, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի համար պետք էր մտածել հատուկ ծրագիր՝ ապաքինումը բնականոն հունով անցկացնելու և արագ ոտքի կանգնեցնելու համար: Սրունքի վնասվածքի պատճառով Մեսին ստիպված էր մարզվել առանձին, ավազի վրա, որտեղ ֆուտբոլիստը շատ է ծանրաբեռնում վնասված մկանները ու վերադառնում բնականոն աշխատանքի: Բացի դրանից, քանի որ ավազի վրա բարդ է արագացումներ ու կայծակնային գործողություններ կատարել, օրգանիզմը սովորում է ծանր ավազի վրա աշխատելուն և խոտածածկի վրա նրա արագությունը լրացուցիչ մեծանում է:
Իսպնական El Chiringuito TV-ն թվիթերյան իր էջում անգամ տեղադրել էր տեսքանյութ, որտեղ Մեսին մարզում է: Այնտեղ երևում է, որ Մեսին աշխատում է, սակայն վերադարձը շարունակում է հետաձգվել: