24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այլասերման քարոզիչները՝ «Իմ Քայլ»-ում: Փաշինյանը «կանաչ լույս» է վառել ԼԳԲՏ պաշտպանների առաջ . բողոքի ակցիա /տեսանյութ/

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին աշխարհի տասնյոթ երկրներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ ընտանիքներից երեխաների օտարման համաշխարհային հանցավոր համակարգի դեմ (հատկապես նորվեգական Բարնեվառն ծառայության), որի հիմքերն այսօր փորձում են ներդնել նաև Հայաստանում։

https://www.youtube.com/watch?v=0he8HFiJJq0

Հայաստանը՝ ի դեմս «Ազատագրում» շարժման պաշտոնապես միացել է ընտանիքներից երեխաների օտարման համաշխարհային համակարգի դեմ պայքարի միջազգային ակցիաներին և ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության միջազգային շարժմանը։

Սկանդինավյան երկրներում, մասնավորապես Նորվեգիայում երեխաները օտարվում են ընտանիքներից շահույթ ստանալու նպատակով: Ամեն ընտանիքից օտարված երեխայի համար պետբյուջեից գումար է տրամադրվում: Ընդ որում, ըստ «Ազատագրում» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Այվազյանի՝՝ երեխաների օտարումը ընտանիքներից տեղի է ունենում սուբյեկտիվ գնահատմամբ՝ իբր ընտանեկան բռնության պատճառով: 

Հայկ Այվազյանի խոսքով՝ Եվրամիության պահանջով եւ ճնշումով Հայաստանում եւս փորձում են ներդնել հանցավոր համակարգի հիմքերը.

https://www.youtube.com/watch?v=PST1e-uRDyU

«Գիշերօթիկների փակումը, ցերեկային խնամքի կենտրոնների ստեղծումը, որոնց մասնակցում են ԼԳԲՏ քարոզով զբաղված հայաստանյան ՀԿ-ներ, հենց այս համակարգի մասն են կազմում»: 

ԵՄ երեւանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի մասնակիցները եկել են նամակ հանձնելու ՝ իրենց աջակցությունը հայտնելով ընդդեմ երեխների օտարման հանցավոր համակարգի: 

70603234_1243339315849121_1492905884488040448_n 69721735_448972712367331_4680599747944251392_n

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ