08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Չկա ճանապարհային այն քարտեզը, որը կբերի Ղարաբաղի հարցի խաղաղ լուծմանը. Լևոն Բարսեղյան

«Սեպտեմբերի 3-ից մինչ օրս չտեսանք, որ իշխանությունները հաշվի նստեն հասարակության հետ, Մաքսային միության անդամակցելու հարցի շուրջ»,-այսօր  “Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» քննարկմանը իր ելույթում նշեց Գյումրիի “Ասպարեզ”  ակումբի խորհրդի նախագահ, Լևոն Բարսեղյանը։ վերջինիս խոսքով ինքը ամբողջ այդ ընթացքում փորձել է հասկանալ Հայաստանի շահը, բայց չի կարողացել հասկանալ, թե Սերժ Սարգսյանն ինչպես է պաշտպանում Հայաստանի շահը:

Բարսեղյանը նկատեց, որ չկա ճանապարհային այն քարտեզը, որը կբերի Ղարաբաղի հարցի խաղաղ լուծմանը.“Այս ընթացքում ամբողջ խոսակցությունների տողատակին Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցն էր քննարկվում, որ անդամակցելով Եվրասիական միությանը Արցախի` մեզ համար բարենպաստ ինչ-որ լուծումներ լինեն”:

Բարսեղյանը  նշեց, որ Սերժ Սարգսյանը պետք է հանրությանը բացատրի, թե ինչ միջոցներով են լուծվելու այդ խնդիրները:

“Մենք համոզվում ենք, որ Հայաստանը արտաքին քաղաքականություն՝ որպես էդպիսին, չունի”,-հավելեց բանախոսը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ