24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարիա Զախարովան անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը։

Նա նշել է․ «Մենք ելնում ենք այն փաստից, որ, անշուշտ, ներքին հռետորաբանություն կա, և կան ներքին դրույթներ, որոնք արտացոլում են քաղաքական կուսակցությունների, շարժումների  կարծիքը։

Բայց կա խաղաղ գործընթաց, որում կան նաև գործընթացի մասնակիցներ, խաղաղ կարգավորմանը հասնելու միջազգային ջանքեր: Եվ, անկասկած, մենք ելնում ենք այն բանից, որ կողմերի հայտարարությունները պետք է խաղաղ կարգավորմանն ուղղված ընդհանուր ջանքերի համատեքստի շրջանակում լինեն: Բանակցային գործընթացում միշտ անչափ դժվար է վերադառնալ նախկին դիրքերին հայտարարություններից հետո, որոնք դարձել եւ դառնում են այդպիսի «կռվախնձոր» եւ լրացուցիչ հարցեր առաջացնում, կամ, այսպես ասած, բանակցային նուրբ գործընթացի հավասարակշռությունը խախտում:

Մենք, ցավոք, այդպիսի հայտարարություններ լսել ենք եւ շարունակում ենք դրանց բախվել տարբեր կողմերից տարբեր մակարդակներում: Շատ կցանկանայի, ներքաղաքական գործընթացների հանդեպ ամբողջ հարգանքով, ըմբռնմամբ հանդերձ, որ քաղաքական կարգի ժողովրդավարական մոդելի դեպքում մարդիկ իրավունք ունենան ոչ թե ուղղակի արտահայտվել ցանկացած թեմայով, այլ ձեւավորել համապատասխան քաղաքական նախադրյալներ, բայց շատ եմ ցանկանում, որ այս բոլոր կողմերը ելնեն գլխավորից՝ արագ կերպով խաղաղ կարգավորմանը հասնել եւ բոլոր ռեսուրսները դրան ուղղել»,- ասել է Զախարովան:

Նա նաեւ նշել է, որ գործընթացը բարդ է, սակայն ավելի արագ շարժվելու անհրաժեշտության ընդհանուր ընկալում կա, և հայտարարությունները ևս պետք է համապատասխանեն և նպաստեն ահա այս գլխավոր նպատակին:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակը նաև մեկնաբանել է օգոստոսին Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ինձ թվում է, այդ հարցերը պետք է լուծել առկա և դրա համար հաստատված ձևաչափերում, դրանք կան: Ես չեմ կարծում, որ իմ կողմից լրացուցիչ քաղաքական գնահատական է պահանջվում: Մենք ունենք գործող մեխանիզմ, կան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ: Նրանք կարող են անհրաժեշտության դեպքում համապատասխան մեխանիզմներ գործի դնել՝ կողմերին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու նպատակով»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ եթե կողմերն այս կամ այն հարցում աջակցության կարիք ունեն, օրինակ՝ Ռուսաստանի, այդ հարցերը նույնպես կարող են լուծվել երկկողմ հիման վրա՝ դիվանագիտական ալիքներով:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ