09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սյունիքում էր /ֆոտո/

Մայիսի 31-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Տաթեւի վանական համալիրում հյուրընկալեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի եւ հայտնի ձեռներեց եւ բարերար, IDeA հիմնադրամի խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի գլխավորած պատվիրակություններին: Հյուրերը շրջեցին ճոպանուղու Հալիձորի եւ Տաթեւի կայանների հարակից տարածքներում, այնուհետեւ այցելեցին վանական համալիր, Ձիթհան, Ս. Պողոս Պետրոս եկեղեցի, ունկնդրեցին վանական երգչախմբի ելույթը: Հանդիպման նպատակն էր Սյունիքի մարզպետի հետ քննարկել “Տաթեւի վերածնունդ” ծրագրի շրջանակներում իրականացվելիք Տաթեւի վանքի հարակից տարածքների զարգացման նախագիծը:

Այն ներկայացրեց Տաթեւի վանքի վերանորոգման աշխատանքների գլխավոր պատասխանատու, ճարտարագետ Արտյոմ Գրիգորյանը: Համատեղ քննարկեցին նաեւ վանական համալիրի պահպանության կազմակերպման եւ կառուցապատման գոտիների հայեցակարգը, Ս. Պողոս Պետրոս եկեղեցու որմնանկարների թվայնացումը,համալիրի ստորգետնյա ջրապաշտպան պատի կառուցումը, Ս. Աստվածածին եկեղեցու վերանորոգման էսքիզային նախագիծը, ինչպես նաեւ համալիրում նախատեսվող միաբանության շենքի տեղակայման որոշումը:

Վերադառնալով ճոպանուղու Հալիձորի կայան` Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց կայանի հարակից տարածքի համար մշակված զարգացման ծրագիրը, որից հետո պատվիրակությունները մեկնեցին Երեւան:

Լուսանկարները ֆոտոլրագրող Նվեր Զելյայի

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ