09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կհաջողվի՞ ստվերից դուրս բերել

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի խոսքով՝ հանրապետության վարչապետի՝ խոշոր բիզնեսմենների հետ հանդիպումից հետո ոլորտներ առանձնացվեցին, յուրաքանչյուր ոլորտի դերակատարներին հրավիրում են խորհրդակցության, ներկայացնում են ցուցանիշները, իրենց մոտ առկա տեղեկատվական շտեմարանի ամբողջ տեղեկատվությունը՝ նրանց առաքումները, ձեռքբերումները, խախտումները: ՛՛Աշխատանքային մթնոլորտում առաջարկում ենք, որ ինքնագնահատման միջոցով իրենք իրենց շրջանառությունները վերահայտարագրեն, ավելի մեծ շրջանառություն ցույց տան, հարկերն էլ ավելի շատ գան՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ալավերդյանը:

Նա նշեց, որ եթե դրենք կգնան այդ քայլին, կունենանք մեղմ վարչարարություն, ստուգումներ, չափագրումներ, այլ գործիքակազմ չեն կիրառի, եթե կասեն, որ չի համապատասխանում իրականությանը, դա էլ են լսելու: ՛՛Բայց մենք ոլորտներում գործող սուբյեկտներ ունենք, որ գիտենք՝ հաստատ այստեղ ստվերային տնտեսություն կա՝ չհայտարարվող շրջանառություն, ցածր գներ: Ներմուծողների մոտ շատ ցածր է շահութաբերությունը, այսինքն՝ ամեն ոլորտ իր հիմնախնդիրն ունի՛՛,- ասաց նա՝ նշելով, թե կյանքը ցույց է տալիս, որ նրանց մի մասը ուղղվում են, իսկ եթե չեն ընդառաջի իրենց առաջարկին, արդեն կկազմեն ցուցակ՝ որ մարմինները պիտի իրենց տրված բազմաթիվ հսկողական գործառույթներն իրականացնեն՝ լրացուցիչ պարտավորություններ առաջադրելով այդ կազմակերպությանը:

Ալավերդյանը նշեց՝ եթե կազմակերպությունը այդ պարտավորությունները չկատարի, նոր պիտի գնան բռնագանձման հայցերի, գույքի բռնագանձումների, եթե դա էլ չկատարվի, ու իրենք հիմնավորումներ ունենանք, որ այստեղ ակնհայտ հարկերի վճարումից խուսափում կա, կգնան ընդհուպ քննչական գործողությունների:

Հարցին՝ նախկինում արտոնյալնե՞ր են եղել, քանի որ վարչապետը հայտարարում է ստվերը կրճատելու մասին, փոխնախարարը պատասխանեց, թե վարչապետի քաղաքական այդ հայտարարությունն իրենց համար գործնական աշխատանքի ուղղություն է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ