08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Անաստաս Միկոյանի պակասը /վիդեո/

Ազգային ժողովի “Հանրապետական”  խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը գտնում է, որ խորհրդային տարիների քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի կենսագրության հարցում այսօր եթե անգամ պատմությունն է դիտարկվում, հակասություն կա, իսկ Երևանում նրա արձանի տեղադրման մասով  պատգամավորը կարծում է, որ Երևանի քաղաքապետարանը հենց այնպես որոշում չէր կայացնի, եթե ինչ-որ հիմք չունենար:

“Իմ կարծիքով՝ Անաստաս Միկոյանը պակաս կարևոր գործիչ չի եղել Հայաստանի տնտեսության համար, և նրա արձանի տեղադրումը Երևանում այդպես բուռն քննարկման թեմա սարքելու կարիք չկար”,- այսօր լրագրողների հետհանդիպման ժամանակ  ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ դեմ չէ արձանի  տեղադրմանը.” Ես Միկոյանին տեսնում եմ կեսը սև, կեսը սպիտակ, սևի տակ գրված լինի սրիկա, իսկ սպիտակի վրա գրվի Անաստաս Միկոյան”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ