19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ռոնալդուն հրաժարվել է կրել Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստի տարբերանշանը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է իր մարզաշապիկին կրել նախորդ մրցաշրջանում Իտալիայի Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստի տարբերանշանը: Ա սերիան հատուկ տարբերանշաններ է տրամադրել այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց դիրքերում լավագույնն են ճանաչվել նախորդ խաղարկությունում:

Սամիր Հանդանովիչը(լավագույն դարպասապահ), Նիկոլո Զանիոլոն(լավագույն երիտասարդ), Կալիդու Կուլիբալին(լավագույն պաշտպան), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը(լավագույն կիսապաշտպան), Ֆաբիլո Կվալյարելան(լավագույն հարձակվող) և Կրիշտիանու Ռոնալդուն(լավագույն ֆուտբոլիստ) կարող են տարբերանշաններ կրել:

Պորտուգալացին հրաժարվել է տարբերանշանից, որպեսզի ոչնչով չտարբերվի ու ավելի բարձր չդասվի իր թիմակիցներից, նշում է Marca պարբերականը: Այս մասին հաղորդում է vnews.am-ը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ