08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ձկնաբուծության ոլորտում լուրջ ստուգումներ են լինելու

Այսօր 2013թ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը հարց ուղղեց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին ջրային ռեսուրսների հետ կապված: Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ ջրային ռեսուրսների նվազումը կարող է հանգեցնել նրան, որ քաղաքացին ոչ միայն ոռոգման, այլ նաև խմելու ջուր չունենա:

 Արամայիս Գրիգորյանը համաձայնեց, որ խնդիրն իսկապես արդիական է և այն հուզում է Հայաստանի բնակիչներին, կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այս խնդրին, ձեռնարկվել են մի քանի միջոցառումներ, որոնք արդյունքներ են տվել: Նախարարը նշեց, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ ստեղծվելու է միջգերատեսչական խումբ, կհրավիրեն նաև պատգամավրների, որպեսզի մանրակրկիտ ուսումնասիրեն խնդիրը: ՛՛Վարչապետի հրահանգով՝ անհրաժեշտություն է առաջացել լուրջ ստուգումներ անցկացնել ձկնաբուծության ոլորտում, որ կիսով չափ կրճատվի ջրի օգտագործումը՛՛,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ինքը խորհրդակցել է ՀԿ-ների ու փորձագետների հետ, կստեղծեն գիտական խորուրդ, որ  հստակ որոշում կայացնեն, ապա իրագործեն ծրագիրը: ՛՛Տարիներ առաջ ձկնաբուծները պատրաստակամություն հայտնեցին զբաղվել ձկնարտադրությամբ, բոլորս ողջունեցինք, բայց մենք այսօր տեսնում ենք խնդիրներ: Ուրեմն ծրագիր իրականացնելուց առաջ պետք է լավ ուսումնասիրել՛՛,- եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ