Ապակե հատակը ճաքել է տուրիստների ոտքերի տակ/վիդեո/
Չիկագոյի երկնաքերերից մեկում կառուցված ապակե հատակը մահու չափ վախեցրել է տուրիստներին: Հենց նրանց ոտքի տակ ճաքեր են գնացել ապակու վրա:
Նշենք, որ դա տեղի է ունեցել 103-րդ հարկում`400 մետր բարձրության վրա: Այդ դեպքից հետո նշված տարածքը փակվել է: Մասնագետները հայտնել են, որ իրականում ոչ թե ապակին է ճաքել, այլ հատուկ շերտը, որը պաշտպանում էր քերծվածներից: Այն փոխել են և վերաբացել տուրիստական կենտրոնը:
Ականատեսները նկարահանել են այդ պահը: Ամեն դեպքում հյուրանոցի ղեկավարությունը հայտնել է, որ տուրիստներին ոչ մի վտանգ չէր սպառենում: