23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հետ բերեք հին Հայաստանը, այնտեղ գոնե նախագահների երեխաները իրենց թույլ չէին տալիս հոխորտալ ընդդիմախոս քաղաքացիների վրա

Մարիամիկը նորից սաստում է … Այո, պատկերը մեզանում գնալով ավելի ու ավելի տխուր երանգներ է ստանում, քանզի մենք աննկատ գլորվում ենք ամենառեակցիոն ավտոկրատիայի գիրկը. Նիկոլ Փաշինյանի ավտոկրատիզմը սկսում է միջնադարյան մոնարխիզմին բնորոշ հակումներ ցույց տալ, երբ թագավոր-մոնարխի ընտանիքի անդամները, բոլորից բարձր դասվելով, իրենց իրավունք էին վերապահում խառնվել երկրի հասարակական անցուդարձին ու ըստ իրենց քմահաճույքների՝ սեփական «կարգ ու կանոնն» էին հաստատում այնտեղ: 

Հիմա Փաշինյանի ընտանիքի անդամները երևի մտածում են, թե իրենց հայրիկը հայոց թագավորն է, իսկ իրենք՝ թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ, որոնք իրենց արքայական բարձունքից պիտի դասեր տան հպատակներին:

Արդեն կարծես թե ընտելացել էինք վարչապետի կնոջ շատ ակտիվ հասարակական գործունեություն ծավալելու տարօրինակ հանգամանքին, հիմա էլ, փաստորեն, պիտի ընտելանանք վարչապետի դստեր նույն դերակատարության հետ (ի դեպ, որդին էլ շուտով բանակից վերադառնալու է տուն, ըստ երևույթին, ևս մեկ սաստող կավելանա գլխներիս):

Այո՛, սա նոր Հայաստանն է՝ Նիկոլի Հայաստանը, որտեղ վարչապետը, որը ընդամենը մեր կողմից նշանակված մենեջեր է, իրեն արդեն օծյալ թագավոր է երևակայում:

Հետևաբար, պահանջում եմ, որ հետ բերեք հին Հայաստանը, այնտեղ գոնե նախագահների երեխաները իրենց թույլ չէին տալիս հոխորտալ ընդդիմախոս քաղաքացիների վրա, այնտեղ գոնե հասկանում էին, որ դա կողքից շատ տգեղ է նայվելու, և որ այդ աստիճան ծաղրել սեփական ժողովրդին ուղղակի ՉԻ ԿԱՐԵԼԻ:

Թորոս Ալեքսանյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ