08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առանց մարդու համաձայնության նրան հիվանդանոց տեղափոխել հնարավոր չէ. նախարարը՝ Արսեն Խոջոյանից

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի առողջական վիճակի հետ կապված հարցը առողջապահության նախարարությունում քննարկվել է: ՛՛Պետք է ասեմ, որ առանց մարդու համաձայնության նրան հիվանդանոց տեղափոխել հնարավոր չէ՛՛,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու Արսեն Խոջոյանը չի տեղափոխովում Երևան բուժման:

Մուրադյանի խոսքով՝  Արսեն Խոջոյանը գտնվում է բժիշկների ուշադրության կենտրոնում, և եթե վիճակը վատանա նախարարությունը կարձագանքի:  Նշենք, որ հայ գերի Արսեն Խոջոյանի վիճակը այս օրերին վատացել է: Հարցին, թե ստուգվե՞լ է՝ արդյոք Արսեն Խոջոյանին դիզվառելիք ներարկվել է գերության ընթացքում, թե ոչ, նախարարը պատասխանեց. “Նախարարությունը չի կարող անել փորձագիտական աշխատանք, նա կարող է ուղղորդել այդ հիվանդի մոտ թե բժշկական անձնակազմ, թե նպաստել, որ այդ մարդուն տեղափոխեն բուժհիմնարկ, որպեսզի բուժօգնություն մատուցեն: Ինչ վերաբերում է փորձագիտական մասին, թե ինչ են ներարկել, կարծում եմ, որ համապատասխան դատաբժշկական փորձաքննություն պետք է արվի համապատասխան իրավապահ մարմինների հարցումի պարագայում, եթե այդ անձն ինքը դիմի դատաբժշկական փորձաքննության համար”:

Նախարարը նշեց, որ առաջին անգամ լրագրողներից է լսում, թե Խոջոյանի հարազատները դժգոհել են բուժօգնությունից ու ասել, թե դեղորայքի գումար չունեն: Նա հայտարարեց՝ միանշանակ, ամեն ինչով օգնելու են: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ