23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա ավելին է, քան հակահեղափոխությունը և սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ մեր «սրտի վարչապետի» ու նրա հեղափոխական իշխանության մասին. Հայելի

«Ամուլսարի ոսկու հանքը չի վնասում Սևանի և Ջերմուկի ջրերին, ընդհանրապես` ջրային ավազանին։ Մեր եզրակացությունը էսպիսին է՝ հանքը պետք է աշխատի` բնապահպանական ամենաբարձր ստանդարտներով»,- FB ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով Ամուլսարի հարցով հանրային դժգոհություններին:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ ինքը Ամուլսարի հաշվով որևէ դաշտում չէ, բայցՀայաստանի հավասարակշռված շահերի պաշտպանության կողմնակից է, իսկ մեր պետության շահերից է բխում, որ Ամուլսարի հանքը շահագործվի։ Այն, որ աշխոտող ձեռնարկությունը փակելը դեմ է երկրի շահերին, ակնհայտ է, այլ հարց, որ այդ մոտեցումը հակասում է Նիկոլ Փաշինյանի հեղափոխական պոպուլիզմին: Բայց դա առանձին թեմա է:
Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, ապա դրանց հետևում կանգնած են նաև հանքեր շահագործող այլ ընկերություններ:

Այս ինֆորմացիան, ըստ Նիկոլ Փաշինյանի ճշտված է հատուկ ծառայությունների կողմից: Նման քայլի դիմելու պատճառը Նիկոլ Փաշինյանի պարզաբանմամբ հետևյալն է` հանքեր շահագործող ընկերությունները մտավախություն ունեն, որ հետագայում իրենց առջև դրվելու է բնապահպանական ստանդարտների բարելավման այնպիսի պահանջ, ինչպիսին այսօր դրվում է «Լիդիան» ընկերության առջև: Իսկ դա ենթադրում է միլիոնավոր դոլարների հավելյալ ներդրում: Հանքարդյունաբերողները թերևս ուզում են, որ բնապահպանական ստանդարտների թեման Ամուլսարի աղմուկով փակվի, այդ պատճառով էլ շահագրգիռ են, որ բողոքի ակցիաներն անպայման շարունակվեն: Այլ պատճառ ըստ Փաշինյանի չկա:

Ամուլսարի թեմայով ինտրիգը Փաշինյանը շատ հետքարքիր ձևով սրեց և փաստացի փորձեց մի կրակոցով երիկու նապաստակ որսալ:

Սակայն պետք է նկատել, որ հարցի շուրջ բարձրացող դժգոհության ալիքը կառավարությունից սահուն կերպով հանքարդյունաբերողների դաշտ տեղափոխելու քայլը, որպես քաղտեխնոլագիա, այնքան էլ հաջողված չէր:
Բնականաբար, շատերն են այժմ փորձելու պղտոր ջրում ձուկ որսալ` շրջանառելով այս կամ այն հանքային ընկերության անունը: Ի վերջո` եթե այսօր վարչապետ Փաշինյանը բաց տեքստով ասում է, որ բնապահպաշն ակտիվիստները պատվերով են գործում, տրամբանական է մտածել, որ այդ պատվերն եղել է ի սկզբանե:

Ամուլսարի աղմուկը կար դեռ մինչև հեղափոխությունը և այն ժամանակ Փաշինյանն ու իր թիմը հանդես էին գալիս որպես հանքավայրի փակման ջատագովներ: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը այդ շարժման ամենամոլի ակտիվիստներից էր: Ստացվում է, որ Փաշինյանն ու իր թիմը ևս ժամանակին տուրք են տվել ինչ-որ պատվերների:
Բայց Ամուլսարի ինտրիգի ամենահետաքրքիր պահն ամենևին էլ այս ակամա ինքնախոստովանությունը չէ: Առավել դիտարժան է, որ բողոքի ակցիաների պատվիրատուներին գտնելու ինֆորմացիան ճշտվել է ԱԱԾ-ի կողմից:

Ասել, թե այստեղ ինչ-որ դարակազմիկ նորություն կա, ազնիվ չի լինի. ԱԱԾ-ն միշտ էլ զբաղվել է բոլոր տեսակի բողոքի ակցիների «պոչերը» գտնելու գործով: Հին Հայաստանում դա դիտվում էր պետական ռեպրեսիվ հետապնդում և ինքը` Նիկոլ Փաշինյանը, ժամանակին այդ մասին խոսել է բազմաթիվ անգամներ, չնայած որ այն ժամանակ երկրի ղեկավարներն այդ մասին հրապարակավ չէին արտահայտվում: Հիմա, փաստորեն, Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարում է, ինչպես ասում են, առանց ամաչելու:

Վարչապետի այդ հայտարարությունը հանրությանը փոխանցված ուղղակի սպառնալիք է. այսինքն` եթե որոշել եք մասնակցել ըննդեմ Ամուլսարի ցույցերին, իմացեք, որ ԱԱԾ-ի տեսադաշտում եք և ձեզանով զբաղվելու են հատուկ ծառայությունները:

Ինչպես ասում են` սա ավելին է, քան հակահեղափոխությունը և սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ մեր «սրտի վարչապետի» ու նրա հեղափոխական իշխանության մասին:

Հայկ Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ