06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Այսուհետ վարչապետն ինքն է կրելու պատասխանատվությունը Երևանում աղբահանության որակի համար. Սոնա Աղեկյան

«Երեկ մոտ 2 ժամ տևող վարչապետի և վարչապետի կողմից պարտադրված քաղաքապետի այդ շոուն նայեցինք, ինքը լավ ֆորմատ էր, բայց վերածվել էր շոուի: Դա փոքրիկ շոու էր՝ կազմակերպված շոումենի և նախկին լրագրողի միջև, այնտեղ քննարկվում էին հարցեր, որոնք պետք է վաղուց քննարկած լինեին ու այդ խնդրի լուծումներն ունենային»,- այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց «Իմ աղբը» թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

Սոնա Աղեկյանի խոսքով՝ աղբահանությունը Երևանում ճգնաժամային է. «Ինչպես հասկացա այդ շոու-ծրագրից՝ նրանք դեռ հստակ որոշումներ չունեն: Երևանի քաղաքապետը, Երևանի ավագանին ձախողել են ողջ իրենց գործունեությունը Երևանում: Իմ և իմ թիմակիցների իրավունքներն անընդհատ ոտնահարում են: Մեր բոլոր ակցիաները եղել են խաղաղ, չեն կրել քաղաքական բնույթ, բայց վարչապետը դրանց տալիս է քաղաքական բնույթ: Դա նշանակում է, որ այսուհետ վարչապետն ինքն է կրելու պատասխանատվությունը Երևանում աղբահանության որակի համար, որովհետև իր՝ մեզ պարտադրած քաղաքապետը ձախողել է, ի զորու չէ այդ պատասխանատվությունն իր վրա կրել: Քաղաքական գործող իշխանությունը վախերի մեջ է և սարսափած: Պարոն վարչապետ, մեր ակցիաները եղել են ոչ քաղաքական, քաղաքական բնույթ դրանց տվել եք դուք՝ ձեր շոուի միջոցով»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ