23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայրապետովին կհրավիրենք դատարան ու կհարցնենք՝ Արցախից 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զորք բերվե՞լ է. Հայկ Ալումյան

Հայաստանի նախկին նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանՀայկ Ալումյանն այսօր ևս լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդեց, որ 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից զորք չի տեղափոխվել Հայաստան։

«Արցախի զինված ուժերից ոչ մի ստորաբաժանում, ոչ մի զինվոր այդ օրերին Հայաստան չի մտել», – հայտարարեց Ալումյանը։

Հիշեցնենք՝ նման հայտարարություն դեռ դատարանում արել էր նաև Ռոբերտ Քոչարյանը։

«Այստեղ կան հանգամանքներ, որոնք հաշվի առնելով մենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, երբ առաջին անգամ հրապարակային դատավարություն սկսվեց, միջնորդեցինք, որ դատավարության մի հատված դռնփակ անցկացվի։ Դատարանը բավարարեց ու այդ հատվածը անցավ դռնփակ։ Դա անհրաժեշտ էր, որովհետև պետք է քննարկվեին մեր փաստարկներն Արցախից, իբրև թե, զորք բերելու հետ։

Մենք պետք է ներկայացնեինք այնպիսի փաստեր, որոնք չպետք է հրապարակային քննարկման առարկա դառնան։ Մեր փաստարկներն այնպիսին էին, որ դրանց հետ համաձայնեց նաև դատախազությունը։ Ես սա շեշտում եմ։ Ուղղակի հիմա, ցավոք, այս պահին այդ հարցին չեմ կարող մանրամասն պատասխանել, իսկ կիսատ պատասխանն ընդամենը կավելացնի սպեկուլյացիաները։ Ամբողջը մենք ասել չենք կարող։ Կրկնում եմ՝ դատախազությունը ոչինչ չուներ ասելու», – հայտարարեց Ալումյանը։

Անդրադառնալով «BBC»-ի հրապարակմանն, Ալումյանը նկատեց, որ դրանում նշվում էր, թե Արցախից տեղափոխված զորքը տեղակայվել է նախագահական նստավայրում ու ավելացրեց. 

«Այսօր, փառք Աստծո, շատ լավ հնարավորություն կա այդ հանգամանքը ճշտելու։ Եթե դուք կարծում եք, որ իրենք ճիշտ են ասում, իսկ մենք՝ սխալ, կարող եք հարցնել պետական պահպանության ծառայության ղեկավար Հայրապետովին, որը նախկինում ևս նախագահական նստավայրում ծառայություն էր իրականացնում, մինչև մենք նրան կհրավիրենք դատարան ու նրան այդ հարցերը կտանք»։

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ