27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Խաղեր Նիկոլի դեմ՝ Հանրապետականի հաշվին». Աշոտյանի կոշտ նախազգուշացումը «Լուսավոր Հայաստանին»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեռևս «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ հանդես է եկել մի ծավալուն տեքստով, որի իմաստը Նիկոլ Փաշինյանին քննադատելն էր` Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործով չձերբակալելու համար։ Անխոս, Փաշինյանը քննադատելու շատ տեղ ունի, այդ թվում՝ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ քաղաքական հաշվեհարդարի վերածելու և Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար։

Իրեն ժողովրդավարական արժեքների ջատագով համարող Արման Բաբաջանյանի քիմքը պահանջում է ոչ թե արդար, թափանցիկ և սահմանադրական դատական պրոցես, այլ նոր քաղբանտարկյալ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի։

Ի՞նչ է իրականում ուզում Նիկոլին մեզանից շատ չհավանող, իշխանափոխության օրերին «երրորդ ուղի» պաշտպանող, հետո ԼՀԿ-ով պատգամավոր դարձած, իսկ այժմ առանձին քաղաքական խաղեր մեկնարկած Բաբաջանյանը։

Իրականում Բաբաջանյանի գրառումը ոչ թե Սարգսյանի, այլ Փաշինյանի դեմ է։ Ակնհայտ է, որ իր վերջին շրջանի գոծունեությունը «թավշիստից ավելի թավշիստ» երևալուն է ուղղված։ Իշխանափոխության մեջ լումայի ներդրում չունեցած մարդը մի շարք այլ խմբերի հետ միասին փորձում է միավորներ հավաքել Նիկոլի ձախողումների վրա և դիրքավորվել առավել ռադիկալ դիրքերից՝ ակներև շրջանցելով «Լուսավոր Հայաստանի» ղեկավարությանը։

Իրեն տաքացնողներին առաջինը խայթելու և գցելու նուրբ արվեստը Արմանի քաղաքական կրեդոն է, ինչի մասին ես էլ կարող եմ վկայել։

Ինչևէ, տվյալ պատգամավորի քաղաքական խաղերը մեզ չէին հետաքրքրի, եթե նա չփորձեր սեփական քաղաքական հասակը ավելացնելու համար կանգնել Հանրապետականի և Սերժ Սարգսյանի ուսերին։ Մի քանի առիթով ասել եմ, որ կողմ եմ քաղաքական լյուստրացիային, որի անհրաժեշտությունը առավել քան կարևոր է քաղաքական կյանքը «գաստրոլյորներից» ազատելու համար։

Ուստի, «Լուսավոր Հայաստանը» պետք է այլևս կամ զուգահեռ պատասխանատվություն կրի իր պատգամավորի գործունեության համար, կամ էլ խոստովանի, որ Բաբաջանյանը սեպարատ խաղերի մեջ է»:

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ