04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մարտի մեկի վերաբերյալ BBC-ի անդրադարձը եւ անհայտ դիպուկահարների պատմությունը

2008 թ․-ի մարտի մեկի դեպքերի վերաբերյալ BBC-ի անդրադարձը և ԱՆՀԱՅՏ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ պատմությունը։

ՄԻ ՔԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏ

1. 1991 թ․-ի հունվարի 13-ին, երբ սովետական զորքերը փորձում էին վերահսկողության տակ վերցնել Լիտվիայի մայրաքաղաք Վիլյնուսի հեռուստաընկերությունը, հնչեցին կրակոցներ, որոնց հետևանքով սպանվեց 14 ցուցարար։
Այն ժամանակ այդ սպանությունների մեջ մեղադրեցին սովետական իշխանությանը, սակայն հետագայում բացահայտվեց, որ աշխատել են երրորդ կողմի ԱՆՀԱՅՏ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐ։

2. 1993 թ․-ին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Մոսկվայում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, երբ Ելցինի հրամանով տանկերը կրակեցին Սպիտակ տան վրա։ Այդ ակցիաների ժամանակ սպանվեց առնվազն 158 մարդ։
Հետագա հետաքննությունը ցույց տվեց, որ աշխատել են երրորդ կողմի ԱՆՀԱՅՏ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐ, որոնք տեղակայված են եղել հարակից բարձրահարկ շենքերի և Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան տանիքներում։

3. 2014 թ․-ին Ուկրաինայում իրականացվեց զինված պետական հեղաշրջում և փետրվարի 20-ին փողոցային ակցիաների ժամանակ, սպանվեց 53 մարդ, որոնցից 49 ցուցարար և 4 ոստիկան։
Այն ժամանակ իհարկե կրկին մեղադրեցին գործող իշխանություններին, սակայն հետո բացահայտվեց, որ աշխատել են երրորդ կողմի ԱՆՀԱՅՏ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐ (կան հրապարակված տվյալներ, որ դիպուկահարները եղել են Վրաստանից, որոնք հրահանգավորում են ստացել ամերիկյան զինվորականների կողմից Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի միջնորդությամբ)։

4. Հարց․ «Ովքե՞ր են կրակել 2008 թ․-ի մարտի մեկին Երևանում»: Սպանություն կատարողները առ այսօր չեն բացահայտվել:

Հայկ Այվազյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ